Մեկ էլ տեսար՝ Նիկոլը հայրենիքը հանձնելու հերթական գործողությունը փաթեթավորի՝ որպես պատերազմ. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է։

«Այս պահին պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր, որը պատասխանատվություն է կրում ՍԵՊԱ-ի ստորագրման և ռատիֆիկացիայի մեծ մասի համար։ Եվ միևնույն ժամանակ, որ այն ժամանակ՝ մաքսային, իսկ հետո՝ ԵՄ անդամակցելու արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը, նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը և մնացած տնտեսական բլոկի ներկայացուցիչները կարող են իրենցից դուրս թվերով հաճախ կեղծ, իսկ երբեմն՝ իրական թվերով ներկայացնել տնտեսական աճ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նա հիշեցրեց՝ եթե ՔՊ-ն վերջերս է տեղեկացել, որ գոյություն ունեն եվրոպական քաղաքական ընտանիքներ, և «ճանկռտելով» փորձում է դրանցից որևէ մեկին անդամակցել, ապա ՀՀԿ-ն վաղուց է հանդիսանում եվրոպական ամենամեծ քաղաքական ընտանիքի անդամ։

«Յուրաքանչյուր դաշնակցային հարաբերություն պետք է ծառայի ՀՀ շահին, անվտանգություն պետք է որոնես այնտեղ, որտեղ անվտանգություն գեներացնող են, այլ ոչ թե սպառող։ Տնտեսական զարգացում պետք է որոնես այնտեղ, որտեղ դու մրցունակ ես»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի մեկնաբանությամբ՝ ՀՀ իշխանությունը պետք է գիտակցի՝ երբ երկու փիղ իրար հետ մենամարտում են, երբեք չեն կարող ասել, թե որ փիղը կհաղթի, բայց այն վայրը, որտեղ այդ մենամարտը տեղի է ունենում՝ վերածվում է ավերակների։
«Իրենց քաղաքականությունը շատ ու շատ տեղերով տանում է դրան, մասնավորապես՝ տերերին հաճոյանալու համար նմանօրինակ հարցազրույցներ տալը հենց նմանօրինակ արդյունքի է բերում։
Ես ունեմ մտավախություն, որ մարդամեկը՝ մեկ էլ տեսար հայրենիքը հանձնելու, Ադրբեջանի պահանջները կատարելու իր հերթական գործողությունը փաթեթավորի՝ որպես հերթական պատերազմ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս