ՔՊ-ական կապանցի պատգամավորը հավաստի է  համարում Ադրբեջանի ներկայացրած հինգ պահանջները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կապանցի պատգամավոր Մարինա Ղազարյանը շարունակում է արհամարհական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ։ ԱԺ-ում հայտնվելուց առ այսօր  պատգամավորը լրագրողների  որևէ հարցի  չի պատասխանել։

Այսօր ևս, նույն գործելաոճով  նա արհամարհեց լրագրողներին, երբ խորհրդարանում նրան հարցրեցին, թե «Հայկական ժամանակում» հրապարակված Ադրբեջանի հինգ պահանջների վերաբերյալ ինչ կարծիք ունի: Արդյո՞ք իր համար հավաստի են այդ առաջարկները։

Միայն վերջին հարցին նա կարճ պատասխան տվեց՝ «Այո»: Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում հավաստի աղբյուրի հեղինակային խմբագրականում ներկայացված պահանջները պատգամավորը հավաստի է համարում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս