
Ռ-Էվոլյուցիա Թողարկում 26
Անցած շաբաթը, դժբախտաբար, հագեցած էր ողբերգական իրադարձություններով: Գորիսյան հայտնի դեպքերի հետևանքով մահացավ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը դեռևս գտնվում է հիվանդանոցում: Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերով զբաղվում է ՀՀ զինդատախազությունը, քանի որ տուժածներից մեկը Գորիսի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանն է, ով ըստ բժիշկների՝ ապաքինվում է և վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասնյակ:
Նույն օրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացավ նույն ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանը: Այս թեմաների շուրջ այսօր կզրուցենք Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: