Ռ-Էվոլյուցիա Թողարկում 11

Հայաստանի նախագահի ընտրությունները դեռևս վերջնական հանգուցալուծում չենստացել: Արդյունքներն ամփոփված են, բազմաթիվ երկրների նախագահների կողմից Սերժ Սարգսյանը ընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ:

Միջազգային դիտորդական կազմակերպությունները, կարելի է ասել, դրականեն գնահատել ընտրությունները: Չնայած այս ամենին, պաշտոնապես երկրորդ տեղը գրաված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն իր անհամաձայնությունն է արտահայտում ընտրությունների արդյունքների վերաբերյալ` պնդելով, որ ինքն է հաղթել այս ընտրություններում: Այսօրվա մեր հյուրը «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է: Մարդ, ով հայտնի է իր օբյեկտիվությամբ և ով չի ներկայացնում քաղաքական որևէ հոսանք:

Տեսանյութեր

Լրահոս