
Ռ-Էվոլյուցիա Թողարկում 17
Փետրվարի 18-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրությունները: Փետրվարին նաև ղարաբաղյան շարժման 25-ամյակն էր: Գրեթե նույն օրերին հայտնի դարձավ, որ շուտով փաստացի դադարելու է գործել ղարաբաղյան շարժման արդյունքում ձևավորված Հայոց համազգային շարժում կուսակցությունը: Առջևում Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Քաղաքական բոլոր հիմնական ուժերը նախապատրաստվում են ընտրություններին: Այսօր մեր հյուրն է 1996-2002թթ. Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար, Հայոց Համազգային շարժում կուսակցության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, ով նաև վերջերս հայտարարել էր նոր ՀՀՇ հիմնադրելու մասին: