Արդեն որոշակիացել են նախագահական ընտրությունների հիմնական մասնակիցների և ընտրություններն, ըստ էության, բոյկոտած քաղաքական ուժերի ու գործիչների անունները: Այս ընտրություններն աննախադեպ են լինելու այն իմաստով, որ խորհրդարանական քաղաքական ուժերից առնվազն երեքը չեն մասնակցելու ընտրություններին: Մինչ այս ուժերը հերթով հրապարակեցին ընտրություններին չմասնակցելու մասին իրենց որոշումները, այս շաբաթ իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը, ում հետ էլ կզրուցենք «Ռ-Էվոլյուցիայի» այս տարվա վերջին հաղորդման շրջանակներում: