ՄԻՊ-ի աշխատակիցը մեր կացարանի խնդրով չի հետաքրքրվել, իրեն ավելի շատ ՊԵԿ-ի փաստաբանի նման էր պահում
Մարզպետ, քաղաքապետ, եթե այդքան ուժեղ տղա են, ո՞ր մեկն է անօթևանների խնդրին լուծում տվել. քաղաքացի
Ուլտիմատում են դնում՝ պադեզդո՛ւմ քնեք, էլ վրանում չտենա՛նք, էդ վրանը գալու է Երևանի կենտրոն. բնակիչ
Կարո՞ղ եմ մտածել՝ խնդիր է եղել դադարեցնել դատավոր Նախշքարյանի լիազորությունները. Զարուհի Նախշքարյան
Գործ ունենք ոչ թե ԲԴԽ-ի, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի հետ. Ռուբեն Մելիքյան
ԲԴԽ-ում գոյություն ունի ընդհանրական դեսպոտիզմի տենդենց. Սիրանուշ Սահակյան
ՊՆ նախկին շենքի բնակիչների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Մինչև այժմ ԲԴԽ-ից Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ որոշումը չենք ստացել. Ռուբեն Մելիքյան
Զարուհի Նախշքարյանի ու նրա ներկայացուցիչներ Ռուբեն Մելիքյանի և Սիրանուշ Սահակյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Իրադրության նոր սրում ունենք ԼՂ-ում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստը սահմանափակվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով: Օրակարգում ներառված բոլոր հարցերը որոշեցին քննարկել առանց զեկուցման, հանրության համար ոչ հրապարակային նիստում: Իսկ նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձավ մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ինչի հետևանքով 3 ոստիկան զոհվել էր, մեկը՝ վիրավորվել:
Այսօր առավոտյան Կառավարության հերթական նիստից առաջ Մելիք-Ադամյան փողոցի Կառավարության շենքի մուտքի մոտ, որտեղից Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը մտնում էր շենք, և այդ պահին երկու տղամարդ անցնում էին այդ հատվածով, այդ ժամին հավանաբար շտապում էին աշխատանքի: Վայրկյաններ անց ոստիկանության ավելի քան երկու տասնյակ ծառայողներ, կարծես մեկ հրահանգով, վազեցին դեպի քաղաքացիներն ու սկսվեց հրմշտոց, ծեծկռտուք, գոռգոռոց։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Այն, ինչ արել են մեզ հետ «Եռաբլուրում», բնավ խոնարհում չէ, և ոչ էլ որևէ մեկին հարգանք է բերում: Ես այդպես էլ չեմ կարողանում հասկանալ իրենց որևէ գրառում, որևէ հայտարարություն: Խելացի մարդիկ չեն կարող հավատալ ո՛չ Նիկոլի, ո՛չ Աննայի ոչ մի բառին: Հայերի հանդեպ նրանք գործում են ոչ հայկական գործելաոճով: Բոլորս տեսնում ենք՝ այսօր Արցախն ու Հայաստանը, բանակն ինչ վիճակում են, հետևաբար՝ Փաշինյանի ասած բառերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանը՝ անդրադառնալով Մարտի 8-ի առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:
Հեղափոխություն, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեցին դրան: Ուժեղ և երջանիկ պետություն էլ հնարավոր կլինի կառուցել միմիայն այն դեպքում, երբ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար մասնակցեն դրան:
«Երբ Արայիկ Հարությունյանը Արցախում ապրողներին առաջարկում է ցանկության դեպքում գնալ և ինտեգրվել Ադրբեջանին, դրանով փաստում է՝ իր համար Արցախի ինքնորոշման իրավունքը կարմիր գիծ չէ»։
Արցախում դիվերսիան իրականացրել են Ադրբեջանի 15 զինվոր. Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել
Հատվածներ` Սերժ Սարգսյանի մասին «Համբերատար բանակցողը» վավերագրական ֆիլմից
Ռուսաստանն ամեն կերպ փորձում է չկատաղեցնելով Ադրբեջանին՝ ֆիքսել ադրբեջանցիների պատասխանատվության հարցը: Ադրբեջանն ինչո՞վ է շահագրգռված օր առաջ լուծել արցախահայության «ինտեգրման» հարցը: Իրեն պետք է, որ այս հարցը լուծի մինչև այն պահը, հենց Ռուսաստանը շուռ կտա դեպի այս տարածաշրջան, որովհետև ինքը հոյակապ հասկանում է, որ դրանից հետո արցախահայությունը կարող է վերածվել Ռուսաստանի ձեռքում շատ կոշտ մտրակի, որը կիջնի Ադրբեջանի գլխին»:
Ուզում ինք, մեր խաղաղությունն ապահովեք, կարում չի՞ք, մի բան արեք. Արցախցի
Արցախում հոգեհանգստի կարգ է մատուցվել` ի հիշատակ դիվերսիայի արդյունքում զոհված ոստիկանների
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է:
«Հարցը հստակ հասկանալու համար նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունն է Արցախը հանձնել, նախ՝ իր պլաններում, իսկ անցյալ տարվանից՝ նաև փաստաթղթերում։ Հիմա Արցախը միայնակ է մնացել Ադրբեջանի դեմ, որովհետև խնդիրը Երևանում է, իսկ Երևանից հանձնած է: Միևնույն ժամանակ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ իրավիճակն անելանելի չէ, պատմությունը ցույց է տվել, որ Արցախի էլիտան ի վիճակի է ազդելու Հայաստանում որոշումների կայացման վրա, եթե ունի սեփական ազգային շահի գիտակցում»,- ասաց Էլբակյանը։
Սովորական մարդկային հարաբերություններում էլ միայն այն ընկերությունն է ամուր, երբ ընկերակցող կողմերը գիտակցում են, որ ընկերությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է, փոխադարձ պարտավորություն է, և ոչ թե՝ դու միշտ տուր, տուր, տուր, իսկ ես ձեռքերս ծալեմ՝ անցնեմ-գնամ, մեկ ուրիշի հետ սկսեմ խոսել: Պետք է հասկանալ, որ միջազգային քաղաքականությունը շատ կոշտ, դաժան կողմեր ունի: Երբ տեսնում են, որ մարդ տեղից բան չի հասկանում, անմիջապես կուլ են տալիս:
«Պետք է փոխվի բանակցողը: Չի՛ կարող բանակցողը հասնել որևէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ: Այդպիսի մարդը ինչո՞ւ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին: Այդպիսի մարդը միայն պետք է պահանջի»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես կանխատեսում եմ, որ չի լինելու որևէ եվրոպական երկիր, որը խոսի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինելու մասին: Գոնե տեսանելի ապագայում չի լինելու, որովհետև ինքը կհակասի իր խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի դրույթներին»,- ընդգծեց նա:
Մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար.Սերժ Սարգսյան
Չեմ կարծում, որ հիմա պասիվ քաղաքականության մեջ եմ ու գնալու եմ այգի խնամեմ. Սերժ Սարգսյան
«Մենք, այո, ունեցել ենք բանակ: Մեր բանակը դա ապացուցել է. ապացուցել է 1992-94թթ., ապացուցել է ընդհուպ մինչև 2018թ., 2016թ. այո, ապացուցել է: Գիտե՞ք, երկրի կառավարիչները հաճախ փորձում են ինչ-որ բան համեմատել ավտոմեքենայի հետ. մեր բանակը «Մերսեդես» չէր, դա անկասկած, և չէր էլ կարող լինել, որովհետև նույն «Մերսեդեսը» տասնամյակների պատմություն ունի, բայց մեր բանակը կարելի է համեմատել, ռուսերեն լավ բառ կա՝ «դաբրոտնի», նորմալ մեքենայի հետ, որ իր պարտականությունները կատարում էր»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: