Ինչու 7 շրջանները հանձնելու շուրջ դուք չէիք բանակցո՞ւմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը:
Ձեր իշխանության օրոք Ադրբեջանին է հանձնվել մեր բանակցածից կրկնակի ավելի տարածք. Աբրահամյանը՝ ՔՊ-ին։
Փաշինյանը, երբ նեղանում է «հողատու» բառից, մոտս լավատեսություն է առաջանում. գիտակցում է՝ վատ բան է. Արծվիկ Մինասյան։
Արցախից ցորենի ներկրման բացակայությունը մեզ համար միջազգային շուկայից հավելյալ ռիսկեր է առաջացնում:
Մատ թափ տալու փաշինյանական բարդույթը. ընդդիմադիր Նիկոլ VS վարչապետ Նիկոլ
Այստեղից դուրս եմ գալու և մեկնելու եմ Արցախ, առաջին այցս Արցախում է լինելու․ ՄԻՊ:
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր առաջին անգամ էր ի պաշտոնե մասնակցում Կառավարության նիստին: Ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էլ լրագրողները հարց ուղղեցին երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի և Նիկոլ Փաշինյանի թույլ տված արտահայտությունների վերաբերյալ: Նորընտիր ՄԻՊ-ը երեկ տեղի ունեցածն անթույլատրելի արարք որակեց։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ Վահագն Խաչատուրյանը ոչ թե ՀՀ նախագահի թեկնածու է, այլ որևէ հանձնաժողովի շարքային անդամ, ով գալիս-նստում է նիստերի դահլիճում:
Երևի դեռևս ամբողջությամբ չեմ գիտակցում պահի կարևորությունը. Վահագն Խաչատուրյան:
«Ինքս երբևէ Կառավարության հետ հարցուպատասխանին չեմ մասնակցել, որովհետև գիտեմ, որ ունենք անհավասարակշիռ մարդ, որը խոսում է՝ ինչի մասին ուզում է, որևէ սահմանափակում չունի և ուղիղ տրված հարցին պատասխանում է իր ուզած ոճով: Երեկ մենք ականատես եղանք մի խայտառակ ու լկտի պահվածքի, որն ուղղակի անթույլատրելի է ոչ միայն փաստացի երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, այլև առհասարակ շատ ամոթալի պահվածք էր»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ, երբ ձևավորվում էր ԱԺ 8-րդ նստաշրջանը, ինքը հայտարարել էր, որ եթե իշխանությունը ցանկանում է բացահայտել 44-օրյա պատերազմի սկսման, ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, ապա գործը քննելու համար լայն գործիքակազմ ունի:
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Արցախի տարածքները հանձնել են նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահները, քանի որ նրանք գնացել մեկ բանի մասին են բանակցել, սակայն եկել հասարակությանը մեկ այլ բան են ներկայացրել:
Երբ պետությունը դառնում է ինչ-որ բաժնեմասի սեփականատեր, դա դառնում է նրա սեփականությունը. Բադասյան։
ԿԲ-ի խորհրդի անդամի ՔՊ-ական թեկնածուն Լևոն Սահակյանն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց ՀՀ նախագահ:
Փաշինյանի կալավանցի օգնական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց Սյունիքի մարզպետՇ։
Արթուր Վանեցյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ:
Վահե Հակոբյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ:
Հակոբ Արշակյանի ճեպազրույցը`ՈւՂԻՂ։
Սուրբ Զատիկի շրջանում ձվի գները հասնում են տիեզերական չափերի․ Փաշինյան:
Խոշորների լույսն ու ստվերը
Ավանդական գյուղատնտեսությունն ապագա չունի՛․ ջրի խնդիր կա․ Նիկոլ Փաշինյան:
Նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունն ավելացել է․ Փաշինյանը՝ գազի թանկացման մասին:
Ակնկալում ենք, որ ՀՀ-ում ՄԻՊ ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա․ Նիկոլ Փաշինյան:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ։
Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Կարծում եմ, որ դատելով նաև Քամալա Հարիսի արձագանքից, որը փաստորեն փորձում էր հուշել ԱՄՆ նախագահին, որ պետք է ասել՝ ուկրաինացիներ, այլ ոչ թե՝ իրանցիներ, ուղղակի խոսքային շփոթ է տեղի ունեցել: Բայց Իրանում կատակելով պնդում են, որ՝ այո՛, նախագահ Բայդենը ճիշտ է, և իրանցիների սիրտը շահելը կամ իրանցիներին կոտրելը ԱՄՆ պարագայում բավական բարդ գործ է: Ընդհանուր առմամբ, ակնհայտ խոսքային սխալ է, և դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ չափազանց կարևոր է արտաբերված յուրաքանչյուր բնորոշումը, բառը: Ուստի, այս համատեքստում, եթե փորձենք համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ապա ակնհայտ է, որ Ռուսաստանում ունենք շատ ավելի ուժեղ և ուշիմ ղեկավար»,- ի պատասխան՝ ասաց նա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանն է:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, հայերի համար նորություն չէ: Այս ամենը մեզ վրա արդեն զգացել և զգում ենք 2020-ից, նաև տեսել ենք ոչ այնքան հեռավոր 2008-ին Վրաստանում: