Իսրայելը՝ առաջ մղելով Զանգեզուրի միջանցքի բացման քաղաքականությունը, թիրախավորում է Իրանին, բայց հարվածում է Հայաստանին. Սերգեյ Մելքոնյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Ալիևի պահանջը՝ «ինտեգրացիան» նշանակում է`Արցախը լիովին Ադրբեջանի կազմում, որին կհետևի հայաթափում, կդրվեն պահանջներ, որ չպետք է լինի ոստիկանություն, հայերին կարգելվի զենք կրելու իրավունքը, և Արցախում կկարողանան շարունակել ապրել նրանք, ովքեր կհամաձայնեն կատարել այս պահանջները:
  • Եթե Արցախի իշխանությունն ընդդիմանար Ադրբեջանին ինտեգրվելու՝ իրենց փոխանցված օրակարգին, ոչ թե Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում հայտարարություն անելով, այլ արցախցիներին Ստեփանակերտի հրապարակում հավաքվելու կոչով դիմելով՝ միջազգային հանրությանը այդպիսով ցույց կտար, որ Արցախի հանրությունը դեմ է այդ օրակարգին: ԱԽ-ում արված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը նշանակում էր պատասխանատվությունը կիսել:
  • Երբ անցյալ տարի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատրաստ է ստորագրել «խաղաղության պայմանագիրը», և դրանից հետո ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիայով հավաքվեց հայ հանրությունը, դա ինդիկատոր էր հայ հանրության վերաբերմունքի, որ դեմ է նրանց այդ օրակարգին:
  • Մեզ պետք են ոչ թե երաշխիքներ, այլ հստակ մեխանիզմներ, որոնք պետք է իրականացնեն ռուս խաղաղապահները:
  • Երբ Պրահայում Հայաստանն ընդունեց Ադրբեջանի օրակարգը՝ Ալմա Աթայի հռչակագրի շուրջ շարունակել բանակցությունները, արդեն նշանակում էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը պետք է դուրս գան Արցախից: Այդ օրակարգին դեմ էր Ռուսաստանը:
  • Հայաստանն ընդունելով Ադրբեջանի առաջարկած օրակարգը, փաստորեն, ընդունում է նաև, որ այն, ինչ կատարվում է Արցախում, դա Ադրբեջանի ներքին գործն է, և դա անում է հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման:

  • Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում չեն փոխվել: Նրանց պետք է Հայաստանի տարածքը:
  • Ադրբեջանը շտապում է. 2023 թվականին «խաղաղության պայմանագրի» ստորագրելը Ալիևի համար պատմական պահ է, որովհետև հասկանում է՝ 2024-ին՝ Ռուսաստանում, 2025-ին Ադրբեջանում նախատեսված են նախագահական ընտրություններ: Հայ փորձագիտական շրջանակի հետ հանդիպման ժամանակ ու նաև դե ֆակտո իշխանություններին ասվել է, որ եթե 2023 թվականին չստորագրվի այդ պայմանագիրը՝ պատերազմ կլինի:
  • Հայաստանը, ըստ էության, դաշնակից չունի, պարտվել է պատերազմում, խախտվել է ուժային բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի:
  • Որևէ տեղեկություն չկա, որ Հայաստանը նոր զենք է ձեռք բերել: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, Հայաստանը՝ ոչ:
  • Հայաստանի օրակարգը գործում է հօգուտ Թուրքիայի և Ադրբեջանի:
  • – Տարածաշրջանում ընթացքող զարգացումները, մասնավորապես՝ Վրաստանում և Իսրայելում ներքաղաքական դժգոհություններն ինչի՞ հետևանք են, և ի՞նչ զուգահեռներ կան դրանց միջև:
  • – Վրաստանում հանրության դժգոհությունը, բողոքների ակցիաները խորհրդարանում քննարկվող և առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ, կապված են արտաքին ուժերի հետ: Իսրայելում ճգնաժամն ավելի շատ ներքաղաքական է, որը վերաբերում է դատական համակարգում նախատեսվող փոփոխություններին: Ընդհանրությունը այս երկու երկրներում ընթացող զարգացումների՝ հասարակության պառակտումն է: Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի մասին, Հայաստանում հիմա ևս ստեղծվել է երկու բևեռ, և հասարակությունը գնում է դեպի պառակտում:
  • Իսրայելի և Հայաստանի շահերը տարածաշրջանում չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է խզի բոլոր կապերն Իսրայելի հետ, ինչպես արեց պատերազմի ժամանակ՝ Իսրայելից հետ կանչելով իր դեսպանին: Ընդհակառակը, դեպանատուն բացելիս մենք պետք է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեինք, օրինակ՝ օգնություն խնդրեինք դաշտային բժշկության ոլորտում համագործակցելու համար: Այդ ոլորտում Իսրայելը առաջատար է աշխարհում, և մենք կարող էինք օգտվել: Կարող էինք, բայց չարեցինք:
  • Այսօրվա դե ֆակտո իշխանության մոտ՝ արտաքին քաղաքականության առումով, բացակայում է բարոյականության կոմպոնենտը: Թուրքիայի հետ հարաբերություններ է կարգավորում, կատարում է այցելություններ՝ այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ իշխանության դե ֆակտո ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում էր, թե Թուրքիան պատրաստ է ցեղասպանություն անել Հայաստանում:
  • Ուկրաինան 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին, ֆոսֆորային զինամթերք է տվել, ինչի մասին հայտարարել էր ԱՄՆ կոնգրեսական Մենենդեսը, բայց Հայաստանի դե ֆակտո իշխանությունները չդատապարտեցին Ադրբեջանին աջակցություն ցուցաբերած ոչ մի երկրի:
  • Իսրայելը առաջ մղելով Զանգեզուրի միջանցքի բացման քաղաքականությունը՝ թիրախավորում է Իրանին, բայց հարվածում է Հայաստանին:
  • Ինչ ասում է Ալիևը, փաստացի իրականացվում է, իսկ այն, ինչ ասում է Հայաստանի դե ֆակտո իշխանությունը՝ լրիվ հակառակն է, և այս քաղաքականությունն ուղղված է Հայաստանի և Արցախի դեմ:

Կարդացեք նաև

  • Եթե փորձեն բացել Զանգեզուրի միջանցքը, Իրանի ուժային բլոկը վստահ է, որ պետք է միջամտե՝լ առանց Հայաստանի հրավերին սպասելու: Բայց Ադրբեջանը կարող է նաև միջանցք բացել ոչ թե Սյունիքով, այլ Իրանի սահմանից հեռու՝ Վայոց ձորով:
  • Արցախից օկուպացված տարածքներն Իսրայելն օգտագործում է որպես պլացդարմ Իրանի դեմ՝ օդանավակայաններ, զենք-զինամթերք մատակարարելու հնարավորություններով, խելացի գյուղեր:
  • Իսրայելը վարում է պերիֆերիկ ռազմավարություն՝ շրջապատում է գլխավոր թշնամուն՝ նրա շուրջ ճնշման կետեր ստեղծելով:
  • Եթե տարածաշրջանային պատերազմ տեղի ունենա, հարվածները ռիկաշետով ուղղվելու են Հայաստանի դեմ, իսկ Հայաստանն այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պատճառով չունի դաշնակիցներ և դրանց դիմադրելու որևէ պոտենցիալ:
  • Իսրայել պետության հնարավորությունները գերագնահատված են. առանց ԱՄՆ միլիարդավոր դոլարների աջակցության՝ ոչինչ չի կարող անել:
  • Հայաստանի և Իսրայելի զարգացման սցենարները չեն կարող նույնը լինել:
  • ԱՄՆ-ը Հարավային Կովկասում իրենց հարցերը լուծելու համար ունի Թուրքիա և Ադրբեջան. Հայաստանում ներդրումներ անելու կարիք չունեն:
  • Եթե Հայաստանը հրաժարվի Ռուսաստանից՝ դա կհանգեցնի Հայաստանի կործանմանը՝ մաս-մաս:
  • Հայաստանի արտաքին քաղաքականությունը հօգուտ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի չէ:
  • Այսօր Ադրբեջանը նոր դաշնակիցներ է ձեռք բերում, իսկ Հայաստանը կորցնում է:
  • Հավաքական Արևմուտքի քաղաքականությունը փոխվել է՝ պատրաստ են ներդրում կատարել այն երկրներում, որոնց քաղաքականությունը բացահայտ դեմ է Ռուսաստանին:
  • Ընդդիմությունն ու գիտակից հանրությունը պետք է ցույց տան, որ այս իշխանությունները մանդատ չունեն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին որևէ փաստաթուղթ ստորագրելու:

Տեսանյութեր

Լրահոս