«ԵԱՀԿ Մինսկի խումբը վախճանվեց, այո՛, ես շեշտում եմ՝ այն, իսկապես, վախճանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչից հետո մենք ստացանք մի գործընթաց՝ խիստ վտանգավոր Հայաստանի և Արցախի համար։ Խոսքը Եվրոպական միության դիտորդների վերաբերյալ կնքված պայմանագրի մասին է, որի համաձայն՝ ԵՄ 100 դիտորդ տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի ներսում՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։
1988-ին սկսված արցախյան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ուներ, այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ մի հանրապետությունից մյուսին տարածքներ էին հանձնվում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձավ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտություն, և արդեն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղվել դրանով, բազմաթիվ հանդիպումներ եղան։
Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն անչափ հուզել և հետաքրքրել է Հակոբի կերպարը, մարտի դաշտում նրա ցուցաբերած բացառիկ քաջությունը և մարդ տեսակը, որ անգամ սեփական կյանքը վտանգելով՝ բազմաթիվ կյանքեր է փրկել: Հենց այս ամենից ոգեշնչված էլ ծնվել է «Ռոստ» ֆիլմը:
Փաշինյանի և նրա ուղղորդմամբ՝ ուժային կառույցների բացեիբաց հարձակումները դատական համակարգի և առանձին դատավորների դեմ հաշվվում են հարյուրներով։ Նա էր, որ իր համար անհաճո դատական ակտից հետո հակասահմանադրական կոչ արեց կողմնակիցներին՝ արգելափակելու դատարանների մուտքերը։
Մարիամ Զուրաբյանի «Ցանցապատ Արև» վիրտու- ռեալ բացառիկ ցուցահանդեսը
«Եթե ինստիտուցիոնալ առումով նայենք, դատական իշխանությունը և մասնավորապես Սահմանադրական դատարանը (ՍԴ), իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների ընթացքով չեն գնացել»,- 168.am-ում «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարի ընթացքում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, թե Հայաստանում կադրային խնդիր կա, համայնքի ներկայացուցիչներից մեկը հետաքրքրվեց՝ ի՞նչ մեխանիզմներ են գործածում, որպեսզի Հայաստանից կադրերի արտահոսք չլինի, և առհասարակ նման մեխանիզմներ ունե՞ն։
Քյազիմ Կարաբեքիրն էլ 1918թ. պայման էր դրել՝ Հայաստանը բանակ չպետք է ունենա. Տարոն Սիմոնյան
Ամենամեծ հանցագործությունը գիրք չկարդալն է և գիրք չկարդացող մարդուն իշխանություն տալը. Տարոն Սիմոնյան
Հայկական պետությանը բան է սպառնում. Փաշինյան
Գերիների հարցով միջազգային հանրությունը պետք է ճնշի Ադրբեջանին. Փաշինյան
«Չեմ կարծում, որ այդ այցում ուրախության մթնոլորտ լիներ, որովհետև աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, տասնյակ-հազարավոր զոհեր են եղել, ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել։ Հա, քաղաքական ժպիտներ, կարող է, եղել են, բայց չեմ կարծում, որ դրան պետք է քաղաքական բովանդակություն տալ։
Մենք ասում ենք՝ անջատում հանուն փրկության, Ադրբեջանն ասում է՝ ի՞նչ փրկություն
Միքայել Մինասյանի պնդմանը, որ ինքն է ուզում հաշիվ բացել, ինքն ի՞նչ պրոբլեմ ունի, Փաշինյանը պատասխանեց, թե չգիտի, ինչից հետո հավաքվածները սկսեցին ծիծաղել։
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Ես չեմ կարող ասել, որ մենք երաշխավորել ենք մեր երկրի անվտանգությունը. Փաշինյան
Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական ու տնտեսական ուղեգծին։
Իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանը դնել հորիզոնական տնտեսական ուղիների վրա, իսկ այդ ուղիները, ըստ նրա՝ անցնում են հիմնականում թուրքալեզու երկրներով:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն է։
«Ցանցապատ Արև» վիրտու- ռեալ ցուցահանդեսի բացումը՝ ՈւՂԻՂ
«Մեր առջև կանգնած խնդիրները համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում են պահանջում: Միայն կառավարությունն ի զորու չէ իրականացել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Մենք՝ որպես հասարակություն, չենք կարող հաղթահարել մեր մարտահրավերները, եթե չհամախմբվենք: Մենք պետք է ամեն ինչ անենք իրար վստահելու համար:
Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը հատկացվում է խոցելի խմբերին
Մենք այսօր իսկապես գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, որն առնչվում է և՛ ազգային ինքնությանը, և՛ հասարակության պառակտվածությանը, և՛ աշխարհաքաղաքականությանը, և՛ մեր սփյուռքին. սա գալիս է փաստելու, որ մենք գործ ունենք համահայկական ճգնաժամի հետ, երբ ունենք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց չունենք դրանց լուծման շուրջ համախմբում։
Շրջափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամը խորանում է
Ադրբեջանի կողմի պաշտոնական ներկայացուցիչը` հայատյացության մեծ ջատագով
Արցախի վերնախավը մասնակցել է Վարդան Հակոբյանի հուղարկավորությանը
Արցախյան բանակցությունների, հրապարակածս փաստաթղթի շուրջ իշխանական վնգստոցների մասին. Արմեն Աշոտյան
Փաշինյանը, Աննան և Շուշանիկը՝ Բեռլինում
Նախարարն ասաց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացն ընթանում է նորմալ տեմպով: Իրականացվում են նաև հանրային քննարկումներ:
«Քաղաքապետարանում գործում է քաղաքական թիմ և քաղաքական թիմը խնդիրների լուծման արդյունավետությունից ելնելով՝ տարբեր տեղեր, տարբեր մարդիկ են աշխատում»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Երևանի քաղաքապետի փոխարեն ինքը ներկա գտնվել Կառավարության նիստին, և առհասարակ, գրեթե բոլոր միջոցառումներին քաղաքապետի փոխարեն ինքն է ներկա լինում: