Ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու մասին «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի 12 կետերից մեկը վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած ատելության խոսքին ու Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությանը:
«Այդ 88.000-ը 109 ընտրական տեղամասի ուսումնասիրություն է: 2008 ընտրական տեղամաս ունենք: Եթե էքստրապոլացիա անենք այս թիվը, Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը: Արդեն նույնիսկ 200.000-ից էլ ավելի ձայնի մասին է խոսքը այդ դեպքում…
«Ավելի երկարաժամկետ տնտեսական պոտենցիալը շատ ավելի կարևոր է, քան, եթե նայենք ընթացիկ փոփոխությունները. մանավանդ հետշոկային վերականգնումը՝ անունը չդնենք, որ տնտեսությունը վերականգնվեց, եթե դա չի զուգորդվել ՀՆԱ-ի պոտենցիալի ավելացմամբ»,- «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:
«Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը նշեց, որ տնտեսության զարգացման միտումների, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի մասին խոսելիս՝ պետք է ընկալենք, որ մենք ունեցել ենք լուրջ էֆեկտ՝ բազայի էֆեկտը:
«Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկում․ ՈՒՂԻՂ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:
Հայաստանի կառավարության 2020թ․ հունիսի 11-ի որոշմամբ այսօրվանից՝ հուլիսի 1-ից, քաղաքացիները կարող են բջջային հեռախոսով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և ուղարկել ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոն։
«Երևի թե բոլորս արդեն հասկացել ենք, որ մինչ այժմ միակ գործիքակազմը, որ պետությունը դեռևս գործադրել է, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) առանձին մեխանիզմները: Դրանք միջանկյալ միջոցներն են և այլն, սակայն արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ այս մեխանիզմը բավարար չէ, որովհետև այն չի կարողանում ապահովել արդյունավետ և հրատապ խնդրի կարգավորում»,- 168.am-ի «Ռեվյու» հղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեմ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար հնարավոր կիրառվելիք միջազգային պայմանագրերին:
«Հուսով եմ՝ վերջին անգամ եմ ասում, որ «ՏԻՄ մասին» օրենքով՝ արգելվում է ազդել համայնքի ղեկավարի կառավարման գործունեության և ժամկետների վրա: Եթե համայնքի ղեկավարը ցանկություն ունի հրաժարական տալ, ապա դա պետք է անի սեփական կամքով կամ համայնքի պահանջով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գործող իշխանությունների կողմից իրենց չսատարած համայնքների ղեկավարների հանդեպ ճնշումներին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Անհասկանալի է, թե որքա՞ն կարող են պետության կործանման վրա իրենք խաղ խաղալ». Սոֆյա Հովսեփյան
«Արցախի բռնազավթված մասը Ադրբեջանը պետք է վերադարձնի. Ինչո՞ւ է «Իմ քայլը» խուսափում սա ընդունել»
«Այս իշխանությունների համար Արցախի դուռը փակվել է». Սոֆյա Հովսեփյան
«Անհասկանալի է՝ ինչո՞ւ այս փաստաթուղթը չընդունվեց հեռացող խորհրդարանի կողմից». Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյանի, Թագուհի Թովմասյանի և Սոֆյա Հովսեփյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Եկեք անջատենք Ձեր բարձրախոսը. Փաշինյանը արգելեց ԿԳՄՍ նախարարին խոսել նիստի ժամանակ:
Կառավարությունը հերթական խոշոր գնումը կանի մեկ անձից’ այս անգամ ծանրամարտիկների համար:
Հայաստանը 8 միլիարդ 700 միլիոն դրամ հատկացրեց Արցախին:
«2021թվականի համար 6 % տնտեսական աճ է կանխատեսվում». Փաշինյան:
Ոտքի’, Նիկոլ Փաշինյանն է գալիս:
ԱԺ արտահերթ նիստը` ՈՒՂԻՂ։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի ասուլիսը` ՈւՂԻՂ:
«Նույնը վերաբերում է Սև լճին, որը կարևոր դիրք է գրավում: Նրանք լավ աշխատում են իրենց համար: Ես էլի եմ ասել՝ Էրդողանը խոշորագույն թուրք քաղաքական գործիչ է և ամեն ինչ շատ ճիշտ է անում՝ իրենց շահերից ելնելով: Մենք չունենք մեր շահեր հասկացողությունը: Ստացվում է, որ Հայաստանի ղեկավարությունն ուզում է՝ որևէ շահ մենք չունենանք որևէ գործում: Այնպես որ, իրավիճակը բարդ է»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն է:
«Թուրք-ադրբեջանական խաղաղության բանաձևը տարբեր է խաղաղություն ասվածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք հաղթում են, անընդհատ են շարունակելու հաղթել՝ մինչև Հայաստանի քաղաքացու նվաստացում և տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթե, իհարկե, դիմացը չլինի արժանապատիվ խաղաղության բանաձև, ուստի այս զորավաժություններն ուժի ցուցադրություն են՝ ուղղված, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին»,- ասաց թուրքագետը։
Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։
Արարատի մարզի Վեդիից ոչ շատ հեռու գտնվող աղբավայրը նորից հայտնվել է կրակի ճիրաններում։ Ահազանգը տեսանյութով 168.am-ին է փոխանցել Վեդի քաղաքի բնակիչը, որի այգիները տանող ճանապարհն անցնում է հենց այդ աղբավայրի մոտով։
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության կողմից հայ ռազմագերիների խնդիրների բարձրաձայնմանը։
Հարցին՝ Դուք ասել էիք, որ օլիգարխներից մեկը ուզում է ոռոգման համակարգը ձեռք բերել, բայց թույլ չեք տալու. հնարավո՞ր է, որ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները արհեստական են առաջացվում, որպեսզի ոռոգման համակարգը, ի վերջո, անցնի այդ օլիգարխին, նա պատասխանեց. «Իհարկե: Էն հեքիաթը գիտե՞ք, որ դևը նստում է ջրի վրա, քաղաքի ջուրը անջատում է: Կարծում եք՝ Փաշինյանի կողքը այդպիսի դև չկա՞. կա՛, որ թաթն ուզում է ամեն ինչի վրա դնել: Մի քանի հոգի կան, բայց ամենախոշորը կանի, որը երեք գլուխ ունի, և գյուղացու վրա ջրի գինը երեք անգամ կթանկացնեն: Իմ կարծիքով՝ դա չի լինի հայկական ընկերություն, կլինի որևէ այլ երկրում գրանցված, բայց հետևում թուրքական կապիտալն է լինելու»: