Եկել եք քանդելու. գիտեի, որ հնդկական կինո ենք նայելու՝ տրագեդիկ ավարտով. Ավագանու անդամը՝ փոխքաղաքապետին

43 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ` Երևանի ավագանին որոշեց միավորել Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն և «Լևոն Հովհաննիսյանի անվան ԳՀԻ»-ն:

Միավորված բուժհաստատությունն էլ կանվանափոխվի «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության:

Դեռևս 2006 թվականի ապրիլի 4-ին «ՌՈԲ ՎԵԼՈւԵՅՇՆ» ՍՊԸ-ի կատարած ուսումնասիրության եզրակացությամբ՝ կլինիկական մասնաշենքի վիճակը գնահատվել էր լավ, դիահերձարանը, ճաշարանը և պահակատունը` բավարար, իսկ մնացած շինությունների վիճակը` անբավարար։ Կլինիկական մասնաշենքի մաշվածությունը կազմում էր 50-70%։ Տանիքը և նկուղն ունեին անհապաղ վերանորոգման կարիք։ Առաջնահերթ էր Ընկերության լիարժեք ջեռուցման համակարգի տեղադրման խնդիրը, քանզի մինչ այդ պահը գերակշռորեն ինստիտուտը ջեռուցվում է անհատական էլեկտրական տաքացուցիչներով, միայն երկու հարկաբաժին էր ջեռուցվում գազային տաքացուցիչներով, որն էլ առաջացնում էր կենցաղային անհարմարություններ, ինչպես նաև հանդիսանում էր ընկերության սուղ ֆինանսական միջոցների անարդյունավետ վատնման պատճառ։ Առկա էր նաև բակի բարեկարգման խնդիրը, մասնավորապես՝ ասֆալտապատման, ինչպես նաև ոռոգման ջրի անցկացման և մաշված խողովակների փոխարինման խնդիրներ։

Ընկերության՝ ժամանակակից սարքավորումներով և կահույքով հագեցվածության աստիճանը ևս լիարժեք համարել չի կարելի և արդիականացման անհրաժեշտությունն ակնհայտ է։ Ընկերությունում շահագործվող բժշկական սարքավորումներն ու գույքը հիմնականում ձեռք են բերվել 1965-1990թթ., և այժմ ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես հնացել են և լուրջ խոչընդոտ են հանդիսանում որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու հարցում։

Կարդացեք նաև

Ծախսային մասում տարիներ շարունակ չեն ներառվել բժշկական նորագույն ախտորոշիչ սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, ինչը կարևոր նախապայման է ժամանակակից և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու առումով, և կարևոր գործոն է շուկայում Ընկերության գրավչության և մրցունակության բարձրացման համար։ Բացակայում են նաև գովազդների և հայտարարությունների գծով ծախսերը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այսօր ավագանու նիստում իր  ելույթի ընթացքում նշեց. «Պաշտոնապես ցանկանում եմ հերքել լուրերը, թե 200 աշխատող կրճատվելու է: Նախագծով որևէ կադրային կրճատում չի նախատեսվում, նրանց թիվը 180-ն է»:

«Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց. «Ես գիտեի, որ հնդկական կինո ենք նայելու՝ էն էլ տրագեդիկ ավարտով»:

Ապա, ելույթ ունենալով՝ Անի Խաչատրյանը խոսքն ուղղեց Գևորգ Սիմոնյանին. «Փառք Աստծո, ԶԱԳՍ-ը Երևանի ենթակայության ներքո չէ, որովհետև վստահ եմ՝ ԶԱԳՍ-ն ու Թաղման բյուրոն էլ էիք վերամիավորելու, սարքելու մի հիմնարկ»:

Տեսանյութեր

Լրահոս