Պարոն Զոհրաբյան, խնդրում եմ՝ ծանոթացեք աշխատակարգային նիստի արձանագրությանը. Վահե Գրիգորյան։
Եթե փաստաբանը երբևէ ներկայացրել է ինչ-որ անձի, դա չի կարող կանխակալ վերաբերմունք լինել. Ռ. Բադասյան։
Դատարանն այս փուլում չի կարող ինքնաբացարկի հարց քննության առարկա դարձնել. Հրայր Թովմասյան:
Արամ Վարդևանյանը միանում է Արա Զոհրաբյանի՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ինքնաբացարկի միջնորդությանը:
Վահե Գրիգորյանի մասնակցությունն անհնարին է այս գործի քննությանը. Արա Զոհրաբյան:
ՍԴ նախագահը ներկայացնում է գործի քննությանը ներկա կողմերի ներկայացուցիչներին:
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները. ՈՒՂԻՂ։
«Ցավոք, պետք է արձանագրենք այն իրականություն, որն այսօր ունենք Հայաստանում՝ վերընտրվեց և վերարտադրվեց այն իշխանությունը, որը հայրենավաճառությամբ էր զբաղվում և զբաղվում է ցայսօր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով՝ պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն է:
«Դուռս բացում եմ, թուրքերը դիմացի սարին նստած են, վախենում եմ, որ տնից հելնեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի բնակիչ տիկին Ասյան։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քանի դեռ թանգարանի հիմնական շենքը վերանորոգման փուլում է, որոշեցին այսպիսի ցուցահանդես կազմակերպել ու ներկայացնել թանգարանի գործվածքի հավաքածուի որոշ մասը:
«Գյուղացին հիմա սենց է ապրելու․ ասում է՝ ձեր անասուններն էլ մի վաճառեք, մի մորթեք, սիբիրախտ հիվանդություն է, անասունները վառեք, դուք էլ ձմեռը հետը վառվեք․․․ Ձմեռվա վառելիք էլ չունենք, էն ժամանակ գոնե Արցախից բերում էինք վառելափայտ․․․»։
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում». Նիկոլ Փաշինյան:
3 միլիոն դոլար պետբյուջեից կհատկացվի ներդրումային ֆոնդի:
Հուսով ենք ստանալ մեր երազանքների դատական համակարգը. Փաշինյան
335 միլիոն դրամ՝ ճամբարներում երեխաների հանգստի համար:
Խուզարկվում է Քաջարանի քաղաքապետի բնակարանը՝ ՈւՂԻՂ:
«Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ եք պատմելու, ասելու եք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ ավելի փոքր բան, գնա՝ վայելիր: Ամեն մեկիս տանն էլ կլինի էդ քարտեզներից, մի անգամ նայեք, էլի: Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»:
«Թող Փաշինյանը ցույց տա այն որոշումը, որով ՀԱՊԿ անդամ պետություններն ասել են, որ Հայաստանը որևէ գործողություն չանի։ Որտե՞ղ է այդ որոշումը գրված, թող ցույց տա։ Դա աբսուրդ հայտարարություն է, ի՞նչ է, 3-րդ պետությունը պետք է ասի՞ մեզ, թե մեր սահմանները պաշտպանե՞նք, թե՞ ոչ»։
Այսօր փողոցային առևտրի վերացման ծրագրի շրջանակներում Տիգրան Մեծ փողոցում առևտուր անող քաղաքացիներին են մոտեցել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները և ասել, որ պետք է հավաքեն իրենց ապրանքը մայթից: Առևտրականներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդտեղ հագուստ է վաճառում արդեն 30 տարի, դեմ չէ այլ տեղ տեղափոխվել, միայն թե հարմար գին առաջարկեն տարածքի համար:
Գեղարքունիքի մարզպետ, ՔՊ-ական Գնել Սանոսյանը ևս այն մարզպետների թվում է, որոնց կարծիքով՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին այլ քաղաքական ուժերին աջակցած կամ նրանց կազմում առաջադրված համայնքապետերը պետք է հեռանան:
Մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինվորների առկայությունը խոչընդոտում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը: Գեղարքունիքի մարզում խոտհարքն իրականացնելու ժամանակն է, սակայն աշխատանքը գյուղացիները ստիպված են անել հակառակորդ զինվորի նշանառության տակ:
Գրեթե երկու ամիս Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները: Այս ընթացքում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում սահմանային հատվածում: Հունիսի 5-ին էլ ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական սադրանքին էին դիմել, կրակել էին դաշտում կովերին արածեցնող՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի ձիուն, գողացել էին կովերին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 12-ից մարզի սահմանը հատած ադրբեջանցիների պատճառով այդ հատվածում ծագած սահմանային խնդիրներին՝ նշելով պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը:
Փաշինյանն իր համար Արցախն արդեն հանձնել է՝ ներս չի կարողանում մտնել. Դավիթ Սահակյան:
«Երեք բան է սպանում Հայաստանին, երեք բան է ոչնչացնում քաղաքական գործչին՝ նախանձը, տգիտությունը և ատելությունը: Երբ քաղաքական ղեկավարությունը և քաղաքական էլիտան այդ երեք բաներից զերծ կլինեն, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել մեր երազանքին հասնելու առաջին քայլի մասին»:
«Ճանճը փղի դեմ է պայքարում. ճանճը Նիկոլն է, իսկ փիղը երկար ժամանակ կարող է սպասել ու տեսնել, թե ինչպե՞ս է ճանճն իրեն կճմթում, բայց գալու է պահ, երբ ոտքը դնելու է ճանճի վրա, հետևաբար՝ զգուշացնում եմ՝ չափներդ մի անցեք։ Իրենց թվում է, որ այս երեք տարիների ընթացքում լուրջ հակազդեցության չեն արժանացել, ամեն ինչ կարող են անել, բայց սա զսպանակի պես բան է, որքան շատ են սեղմում, շատ ավելի ցավով է բացվելու, իսկ զսպանակը կարող է բացել և՛ ընդդիմությունը, և՛ մեկ անձ»,- ասաց Վարդանյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
«Ադրբեջանի կազմակերպած դատավարություններն ի սկզբանե արհեստական էին: Դրանք շղարշ են միջազգային հանրության համար, արդարացում որպես՝ ձգձգումների համար, որպեսզի այդ ընթացքում նրանք հասցնեն շատ քաղաքական ու ռազմական օգուտներ ստանալ, և այդ դատավարությունները լավագույն առիթն են գերիների հարցը քաղաքական սակարկությունների առարկա դարձնելու համար»,- «Հոդված 3» ակումբում «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» թեմայով տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: