«Ես չեմ համարում, որ պետք է արտգործնախարարը հրաժարական տա: Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ, երկար տարիների ինստիտուցիոնալ փորձ ունեցող անձնավորություն է, և մի հարցազրույցով չէ, որ պետք է դատենք իր ունակությունների մասին: Չի կարելի նման ծայրահեղական մոտեցում ունենալ»:
«Ես մինչ այդ եղել էի իշխանության հետ և զգացել, որ պալատը մարդուն աստիճանաբար փոխում է: Մեր իշխանական պալատները դատարկ շենքեր չեն, իրենք հոգեբանություն ունեն, որ խորհրդային հանրապետությունից լցված է այնտեղ, և դու որ մտնում ես, իրենք քեզ ճմլում են, ու ինչ-որ ժամանակ հետո անուն-ազգանունդ է միայն մնում»:
«Պետական միջոցների նկատմամբ պետք է չափազանց պատասխանատու լինել. ամեն մի միլիոնը շատ մեծ գումար է. այդ միլիոններով կարող էին սոցիալական ծրագրեր ու կրթական ծրագրեր իրականացնել»։
Երկրապահում իրավիճակը թեժ է. կամավորները հանձնում են անդամատոմսերը:
Երկրապահը Կենտրոնի երկրապահի նախագահ է ընտրում. ՈՒՂԻՂ
Կոնստանտին Տեր-Նակալյանը և Գուրգեն Եղիազարյանը այսօրվա ասուլիսում անդրադառնում են վերջին ձերբակալությունների, նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացմասն մասին հարցերին:
Նախկին հետախույզ, ռազմագետ Գևորգ Գևորգյանը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և Վոլոդիա հովհաննիսյանը քննարկում են թուրք-սիրիական պատերազմին, Էրդողան-Պուտին հանդիպմանը. ԼՂՀ հիմնահարցին և քրեական հետապնդումներին առնչվող հարցերը:
«Մեր առջև ծառացած իրավական մարտահրավերները: Ինչի՞ կարող է հանգեցնել իրավական ընթացակարգերի չպահպանումը. կամայականություններ: Ներքաղաքական իրավիճակ». Զարուհի Փոստանջյանի անդրադարձը՝ այս թեմաներին:
Ավագանու նախկին անդամ, բժիշկ Մարինա Խաչատրյանը և Նարեկ Գրիգորյանն անդրադառնում են պատվաստումների հարցին` դրանց դրական և թերի կողմերին. ինչ է թաքցնում առողջապահության նախարարությունը:
Այսօր 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է:
«Եթե պարզվի, որ օրինական չի եղել իշխանության գալը, բնականաբար, պետք է իրավական գործընթացներ տեղի ունենան: Այսինքն՝ նորից պետք է բոլոր գործընթացները տեղի ունենա: Իսկ եթե վարչապետը մեկ անգամ թողեց այդ պաշտոնը, հավատացեք՝ նա երկրորդ անգամ այն չի զբաղեցնի: Երկրորդ անդամ նախորդ տարվա մայիսի 8-ը չի կրկնվի»:
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին հարկադրել են հրաժարական ներկայացնել, Գոհար Մելոյանն ասաց, որ Գագիկ Հարությունյանի անցած հետագիծը վկայում է, որ նա այն անձը չէ, որին հնարավոր լինի հարկադրել ինչ-որ բանի:
«ՍԴ նախագահը, ըստ սահմանման, չի կարող ենթարկվել քաղաքական հետապնդման, որովհետև ինքն ի պաշտոնե չի կարող զբաղվել քաղաքականությամբ, չի կարող լինել քաղաքական գործիչ, չի կարող ունենալ կուսակցական նախընտրություն, հետևաբար՝ ինքը չի կարող հայտնվել որևէ տեսակի քաղաքական գործընթացներում, հետևաբար՝ դառնալ որևէ տեսակի քաղաքական հետապնդման զոհ»:
«Որոշում կայացնողները, որոնք բաժնի պետ և բարձր կարգավիճակ ունեն, որոնք շուրջ 290 հոգի են, նրանց պարգևատրումները մի փոքր ավելի բարձր են, քան ավելի ցածր օղակներինը»,- հավելեց ՊԵԿ նախագահը։
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօրվա ասուլիսում անդրառանում է կոռուպցիոն դրսևորումներին և ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին: Կա՞ արդյոք համակարգային մոտեցում, հակակառուպցիոն պայքարի ի՞նչ ուղիներ ու գործիքներ են կիրառվում:
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ կառավարության առջև՝ Հայաստանի Հանրապետությունում մանկավաճառության կանխման, 19 տարի առաջ աղջիկ երեխայի վաճառքի մասով քրեական գործ հարուցելու պահանջով։ Նա իր ակցիան կշարունակի նաև ՀՀ Դատախազության մոտ:
«Վահե Գրիգորյանի գործողություններն առերևույթ կարող են համակցվել իշխանության յուրացման հոդվածի օբյեկտիվ կողմում թվարկված հատկանիշների հետ: Բայց այստեղ մի պարզ բան էլ կա: 300-րդ հոդվածը խոսում է ՍԴ յուրացման մասին»:
«Զարմանում եմ, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը չի օգտվում իր լիազորություններից, քննիչ հանձնաժողով չի ձևավորում և այդ ծախսերի արդյունավետությունը չի քննարկում, ներառյալ՝ մեկ աղբյուրից կատարված գնումները, այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունը նախկինում ոխերիմ ձևով քննադատում էր մեկ աղբյուրից կատարված գնումները»։
«Մի քիչ զավեշտի է սա նման. Արա Բաբլոյանը Սերժ Սարգսյանի թիմից պայքարել է Գագիկ Հարությունյանի դեմ, որը նույնպես Սերժ Սարգսյանի թիմից է: Հիմա սրանք էլ դարձել են Գագիկ Հարությունյանի պաշտպանը: Գժանոց է դառնում»:
Դատարանը քննում է Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքը` ապօրինի ձերբակալության իրավաչափության հիմքով:
Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
«Տեսական մակարդակում որևէ մեկը չի բանավիճում՝ պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձը պետք է գնահատվի ըստ արժանվույն, բայց ամբողջ խնդիրը համադրելիությունն է։ Փաստորեն ուսուցիչները, որոնք երկրի հիմքն են, ստանում են 100 հազար դրամին մոտ աշխատավարձ, իսկ թոշակառուն էլ, եթե չեմ սխալվում, 40-45 հազար դրամ»։
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանn այսօրվա ասուլիսում անդրադառնում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման անհրաժեշտությանը և հարցին, թե ինչ է անում նոր իշխանությունը՝ գործի ամբողջական ու մինչև վերջ բացահայտման համար:
Թևան Պողոսյանը՝ ներքաղաքական իրավիճակի եւ Արցախյան բանակցային գործընթացի հնարավոր զարգացումների մասին:
ԱԺ-ում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:
Միայնակ լինելը սարսափելի չէ: Դա անեծք կամ ուրիշ այլ հիմարություն չէ, որը մարդիկ հորինում են: Միայնակ լինելը միայնակ մնալ չէ, քանի դեռ դու այդպես չես որոշել:
«Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ»։
«Որևէ պատասխան չկար, բառախաղ էր, և փորձ է արվում ինչ-որ ձևով ժամանակ ձգձգել և հնարավորություն տալ անձամբ վարչապետին՝ պատասխանել այդ հարցին: Դա սովորական երևույթ է այսօրվա իշխանությունների օրոք, երբ բոլոր հարցերի, հատկապես՝ խնդրահարույց հարցերի պատասխանը տրվում է մի մարդու կողմից, թեպետ այդ լիդերն էլ շատ դեպքերում փորձում է խուսափել պատասխանատվությունից»: