Իմունադիետոլոգը հայտնել է քաղցկեղի դեմ պայքարում որոշ համեմունքների օգտակարության մասին

Վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարում մի շարք համեմունքների օգտագործման օգուտների մասին «Газетa.Ru»-ին պատմել է իմունադիետոլոգ, միջազգային նուտրիցիոլոգ Աննա Շուտովան։ Հայտնի է դարձել, որ դրանցից ոմանք կարող են հակազդել նույնիսկ օնկոլոգիական հիվանդություններին։

«Վերջերս գիտնականները պարզել են, որ որոշ համեմունքներ ունեն ընդգծված հակաքաղցկեղային հատկություններ: Օրինակ՝ օրական ընդամենը մեկ պճեղ սխտոր ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Կոճապղպեղը նույնպես հակաքաղցկեղային համեմունքների ցանկում է»,- shantnews-ի փոխանցմամբ՝ հայտարարել է փորձագետը՝ հավելելով, որ քաղցկեղի դեմ պայքարում օգտակար է նաև քրքումը։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելացնել մաղադանոս, դարչին, աստղային անիսոն, զաֆրան, անանուխ, ուրց, օրեգանո, ռեհան։

Նրա խոսքով՝ այս համեմունքների արդյունավետությունը քաղցկեղի բուժման և կանխարգելման գործում բազմիցս ապացուցվել է։

Տեսանյութեր

Լրահոս