Արթուր Դավթյանին նամակ փոխանցեց՝ Աշոտ Մինասյանին ազատելու խնդրով։
«Մենք շատ ծանր օրեր ենք ապրում. արդեն փաստ է, որ մեր հայրենիքից մի կարևոր հատված՝ Սյունիքի հատվածը, վտանգի տակ է: Թեև երկրի իշխանությունները մեզ հորդորում են՝ ոչ մի «միջանցք» չկա, բայց բոլորս գիտենք, որ Ալիևն արդեն հայտարարեց իր գործընկեր և համախոհ երկրներին, որ կարող են այդ միջանցքով առևտուր անել, և այլն: Եվ Աշոտ Մինասյանը՝ բոլորիս հայտնի լեգենդար Աշոտ Երկաթը, այն հրամանատարներից է, որ ուղղակի վտանգ է ներկայացնում: Աշոտն ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ սպասում ենք՝ եթե որևէ ոտնձգություն լինի, պատրաստ ենք նորից պաշտպանելու մեր սահմանները»,- Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում նշեց սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:
Սերժ Սրապիոնյանը վստահեցրեց՝ Աշոտ Երկաթին կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները, որովհետև երկրապահը միայն նրանց համար կարող էր դիտվել թշնամի:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ արձանագրեց՝ ձերբակալվում են մարդիկ, որոնք պատասխանատու են երկրի համար: Գևորգ Գևորգյանը հրապարակեց նաև իրենց պահանջը՝ վերջ տալ անհեթեթ ձերբակալություններին:
Պահանջում են ազատ արձակել Աշոտ Մինասյանին․ բողոքի ակցիա Դատախազության մոտ՝ ՈւՂԻՂ։
Կարմիր շուկայի հատվածում միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։
«Անկլավականների» համար սա տուն չէ՝ պարզապես արոտավայր կամ հողատարածք է․ Բագրատ Սրբազան:
Թագուհի Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ։
Պայմանագրային զինծառայողների խնդիրների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում՝ ՈւՂԻՂ:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։
Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի մարզպետ է նշանակվել գրավոր ընթացակարգով։
Կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգի հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ երկրում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի որոշակի մեղմացում կա։
Կառավարության նիստը` ՈւՂՒՂ։
«Ադրբեջանը և նրա մեջքին կանգնած Թուրքիան չեն թաքցնում, որ իրենց համար այն բոլոր տարածքները, որոնց մի մասը հանձնված է առանց կրակոցի, մյուս մասը ինչ-որ ձևով դեռ պահում են, դրանք բոլորը պատկանում են Ադրբեջանին: Դեռ նախորդ տարվանից համաձայնեցված էր այս ամենը, և եթե հողը ամբողջովին տալիս են, ճանապարհը տալու ի՞նչն է զարմանալին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ ոտնձգություններին:
Նոյեմբերի 28-ին Աշխաբադում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ընթացքում Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ Կասպից ծովի երեք երկրները, կնքեցին գազի տարանցման եռակողմ խոշոր համաձայնագիր։ Աշխաբադում ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ամեն տարի Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի տարածքով 1,5-2 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվելու։
Հայկ Ալումյանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ
ԱԺ տարածքային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Օգտվելով Հայաստանում գործող թուլակամ և պոպուլիստ իշխանության վարքագծից, ինչպես նաև շահագրգիռ արտաքին ուժերի թողտվությունից, որոնք երեք տարի առաջ որոշակի նպատակներով օգնեցին նրանց իշխանության գալ հայտնի տեխնոլոգիաների միջոցով, Ադրբեջանն այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ահաբեկում սահմանամերձ բնակավայրերի խաղաղ քաղաքացիներին, սադրում ռազմական բախումներ և շարունակում գերեվարել նոր զինվորների։
ՀՀԿ-ն մեկ օրակարգ ունի՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը․ Հովհաննես Խաչատրյան։
ՀՀԿ-ում տեղի է ունեցել մեծ ինքնամաքրման պրոցես.ով գնացել է՝ իր համար հետ գալու ճամփա չկա։
Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի՝ ի՞նչ դեմարկացիա.Հովհաննես Խաչատրյան։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտի կետերը չեն բավարարվել:
«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում:
Ի լրումն ս.թ. հունիսի 7-ին ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ համաձայն որի բացահայտվել էր կազմակերպված խմբի կողմից իրականացված պետական դավաճանության դեպք, ԱԱԾ-ն տեղեկացնում է այդ դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈւՂԻՂ:
«Եթե եղել են բանավոր պայմանավորվածություններ, կիսվեք, որովհետև մենք փորձ ունենք, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշած էր, որ զորքերը մնում են իրենց տեղերում, բայց հետո մեզ ասացին, որ ինչ-որ բանավոր համաձայնություններ էլ են եղել, և զորքերը դրա պատճառով հետ են քաշվել: Ի վերջո, «նահա՛նջ» հրամանով ավելի շատ տարածք ենք զիջել, քան ռազմական գործողություններով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են անցկացվելու նաև Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարն ընթանում է Մասիս քաղաքի նախկին քաղաքապետ, այժմ «Դավիթ Համբարձումյան» դաշինքով ընտրություններին մասնակցող Դավիթ Համբարձումյանի և իշխանության ներկայացուցիչ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սայեն Հայրապետյանի միջև։
«Դատավոր Նախշքարյանն այն ժամանակ, երբ դեռ էլեկտրոնային մակագրման համակարգն էր գործում, ստանում է այն գործը, որով անչափահաս Շուշան Փաշինյանը, ում օրինական ներկայացուցիչներն էին Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, դատի է տալիս Նարեկ Սամսոնյանին՝ իրեն վիրավորելու և զրպարտելու համար»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավապաշտպան, Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Իշխանասարում. Սերոբ Գասպարյանը մանրամասնում է
Էսօր դու արդարացնում ես մեկին, ով թողեց, որ եղբորդ արձանը պղծեն. Գասպարյանը՝ Արամ Սարգսյանին