«Վարչապետը մեզ սովորացրել է՝ ոնց կարելի է ինչ-որ բանի դիմացն առնել. շոշ կփակենք». «Մալաթիա» տոնավաճառի աշխատողները զայրացած են
«Մալաթիա» տոնավաճառը փետրվարից կփակվի․ շուրջ 600 մարդ անգործ կմնա․ այս լուրը զայրացրել է տոնավաճառի աշխատողներին, որոնք 168.am-ի հետ զրույցում վստահեցրին՝ «մինչև վերջ գնալու են», որ իշխանությունների որոշումը չեղարկվի:
«Ամեն ինչ անելու ենք, որ չփակվի տոնավաճառը. էսքան ապրանք վերցնեմ՝ ի՞նչ անեմ: Բանկերից ենք վերցրել բոլորս այդ գումարները, թույլ չենք տա, որ փակեն: Վարչապետը մեզ սովորացրել է՝ ոնց կարելի է ինչ-որ բանի դիմացն առնել. շոշ կփակենք, բողոքի ակցիաներ կկազմակերպենք: Ամեն ինչ էլ տեսել ենք. ոչ մի բանից չենք վախենում: Սրանով ենք ապրում մենք. հազարավոր դոլարների ապրանքը ի՞նչ եմ անելու»,- մեզ հետ զրույցում նշեց Գեղամը:
Տիկին Գայանեն տեղեկացրեց, որ ամուսինը մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, իսկ տոնավաճառի աշխատանքն իրենց եկամտի միակ աղբյուրն է:
«Զտարյուն հայ է իմ ամուսինը. առողջական խնդիրներով էլի գնաց հայրենիքի համար պայքարեց, բայց էսօր եկել են, իր կնոջն ուզում են գործից հանեն»,- հուզմունքով հավելեց նա:
Փակման պատճառների մասին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից՝ տեղեկացնելով, որ ստուգումների արդյունքում հանրային օբյեկտը ճանաչվել է հրդեհավտանգ:
Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը, սակայն, հակադարձում է՝ նշելով, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտում արձանագրել, իսկ 1 ամիս անց կրկնակի այցի ժամանակ արձանագրել են, որ խախտումների մեծ մասը վերացվել է:
Մանրամասները՝ տեսանյութում