«Աշխարհաքաղաքական առճակատումը բերել ենք ՀՀ տարածք. կռիվը ձեր բակում է արդեն, ժողովուրդ». Արման Աբովյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Այսօրվա և վաղվա Հայաստանը, ի՞նչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ խոսելով առաջիկայում 2 տարով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքների մասին, անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ-ի երեկ տարածած հայտարարությանը։ 

Իսկ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

Արման Աբովյանի խոսքով՝ Հայաստանի Հանարպետությունն այս քայլով տարածաշրջան է հրավիրում աշխարհաքաղաքական մի միավորի, որը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում թշնամի է դե յուրե Հայաստանի Հանրապետության դաշնակցին և դե ֆակտո թշնամի է մեկ այլ դաշնակցին՝ Իրանին։

«Մենք Իրանի սահման ենք բերում այն պետության ներկայացուցիչներին, որոնք 2 օր առաջ սպառոնւմ էին Իրանին․․․ Մենք աշխարհաքաղաքական առճակատումը բերել ենք Հայաստանի Հանրապետության տարածք, կռիվը ձեր տանն է, ձեր բակում է արդեն, ժողովուրդ ջան»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս