«Մի անգամ Վարդան Օսկանյանը եկավ՝ ցրեցին, Նաիրա Զոհրաբյանը եկավ՝ ցրեցին, մի քանի մարդ եկավ, փորձեցին զրուցել մարդկանց հետ, չէր հաջողվում: Նիկոլ Փաշինյանին քիչ թե շատ հաջողվում էր, բայց նա չէր ընդունվում նաև զինված խմբի կողմից։ Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իսկապես այն գործիչներից էր, որը փորձում էր քաղաքական հունի մեջ մտցնել այդ գործը, թե ինչքանով հաջողվեց-չհաջողվեց՝ չգիտենք»,- ասաց նա։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հաջողություն է մաղթել թիմակիցներին Ռումինիայի հետ խաղից առաջ: «Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ: Մտքով ձեզ հետ եմ: Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:
«Այն, որ մենք թույլ ենք տալիս հասարակական կազմակերպություններին (հ/կ) ձեռնարկատիրությամբ զբաղվել, սա, կարելի է ասել, հեղափոխական առաջընթաց է։ Սրա կողքին կան շատ հնացած բաներ, որոնք գալիս են տոտալիտար անցյալից, օրինակ՝ կազմակերպությունների գրանցումն ու լուծարումն այսպիսի մեթոդներով»։
Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը հիշեցնում է հեռարձակողներին և էլեկտրոնային լրատվամիջոցներին, որ համաձայն Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ քվեարկությունից 48 ժամ առաջ արգելվում է հրապարակել հասարակական կարծիքի հարցման արդյունքներ՝ կապված ընտրությունների հետ։
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:
Գլխավոր դատախազությունում սրտատրոփ սպասում են, թե ինչ կադրային փոփոխություններ է անելու Արթուր Դավթյանը: Նա արդեն մտել է գլխավոր դատախազի դերի մեջ, ինքնահաստատվել, մի քիչ էլ զարմացել նոր պաշտոնով: Սակայն կադրային փոփոխություններ դեռ չի շտապում անել: Ի տարբերություն Կոստանյանի` նա լավ դիվանագետ է եւ իր պաշտոնավարման ընթացքում կխուսափի կտրուկ քայլերից, ամեն ինչ կանի կամաց, ծածուկ, տակից:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի վերականգնման հարցում։
«Չեմ կարծում, որ այս համակարգն իդեալական է: Ամենաբարդ խնդիրը` կոռուպցիայի դեմ պայքար, արդյունավետ կառավարում և այլն, պետք է ստեղծել մի համակարգ, որ մոտիվացնի, այսինքն` այն աշխատողը, որ ցանկանում է ծառայել իր երկրին, պետք է մոտիվացվի»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` հանձնարարելով նախարարներին` տալ առաջարկներ, թե ինչպես են տեսնում իրենց աշխատողին մոտիվացնելու հնարավորությունը:
Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. Պալճյանը, ում շնորհիվ փրկվել ու Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր, այսօր կդառնար 108 տարեկան:
Թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
«Իհարկե, ոչ բոլոր համայնքներում ենք առաջադրել թեկնածու, բայց մենք առաջադրել և պաշտպանել ենք նաև մարդկանց թեկնածություն, ովքեր անկուսակցական են: Նրանցից ավելի քան 20-ը ևս հաղթել են»,- հայտնեց Թադևոսյանը:
Ծրագրի ընթացքում արծարծվել են նաեւ լուրջ հարցեր, ներառյալ քաղաքական գործչի ընտրարշավը: Բայց վերջում հաղորդավար Ջիմի Ֆալոնը Թրամփին հարցրել է, թե կարելի է արդյոք մի հիմար բան անել, քանի դեռ նա ԱՄՆ-ի նախագահ չի դարձել: Ճշտող հարցին Ֆալոնն ասել է, թե ցանկանում է գզգզել նրա մազերը: Թրամփը նախ շփոթվել է, բայց, մի քանի վայրկյան մտածելով, համաձայնել է:
Վրաստանի սեւծովյան Բաթում քաղաքում սեպտեմբերի 16-ի առավոտյան մոլեգնած տեղատարափ անձրեւը ջրի տակ Է առել քաղաքի կենտրոնական փողոցները: Այդ մասին Sputnik-ին հայտնել է քաղաքի մի բնակչուհի: Ջրով են լցվել բնակելի տների առաջին հարկերը, ինչպես նաեւ նկուղները:
Ինչ վերաբերում է կառավարության կազմի ձևավորմանը, ապա Կ. Կարապետյանն ասաց. «մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք ձևավորելու կառավարությունը»:
Երբ անկախություն ձեոք բերեցինք, ամենակարեւոր խնդիրը եղել է կարգավիճակը, որովհետեւ Արցախի անվտանգությունն ու ապագան մարդիկ կարգավիճակի հետ էին կապում։ Հետագայում պարզ դարձավ, որ այդ կարգախոսը չի կարող ապահովել Արցախի անվտանգությունը։
Բելառուսը ծրագրում է ինքնաթափ և լեռնահանքային արդյունաբերությամն սարքավորումներ արտահանել Հայաստան: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը` հղում կատարելով երկրի ԱԳՆ պաշտոնական կայքին:
«Եվրամիությունը ժողովրդավարության խորհրդանիշ է: Իր հիմնական սկզբունքներից ու արժեքներից ելնելով` Միությունը պետք է լինի այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության եւ հավասարության համար: Այս մարդիկ սպասելիքներ ունեն, և Եվրամիությունը կարող է օգնել իրականացնել դրանք»,- եզրափակել է իր ելույթը ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները պահանջել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրաժարականը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն, առաջին քայլը պետք է անեն իրենք կողմերը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդը. «Նրանք պետք է որոշեն, թե ինչ են ուզում։ Եթե նրանք խաղաղություն են ուզում, Միացյալ Նահանգները պատրաստ կլինի օգնել»:
Կիսամյակի կտրվածքով 2%-անոց անկումը հնարավոր է վերածել 1% աճի, սակայն 7.8% անկումը աճի վերածելը այս պայմաններում իրատեսական չէ
«Մենք հասկացանք, որ ՀՀ կառավարությունը նույնպես մեծապես հետաքրքրված է, քանի որ գիտակցում է, որ սա յուրահատուկ հնարավորություն է Հայաստանի համար: Բայց սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի համար, քանի որ Հայաստանը գտնվում է այդ տարածաշրջանի սրտում: Մենք ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ պայմանավորվել ենք, որ ստեղծելու ենք աշխատակազմ, որը մանրակրկիտ ուսումնասիրություններ կանցկացնեն այս ոլորտում»:
Հանրահայտ հանձնաժողովը 2,58 դրամով նվազեցրեց սակագինը: Բոլորը երջանիկ են: Ոչ ոք չի էլ հաշվարկում, որ այս ամսվանից էլեկտրաէներգիայի վարձն իրականում բարձրացավ 4,35 դրամով:
Ծայրահեղական «Թալիբան» շարժումն ու ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը Աֆղանստանում ոչ պաշտոնական զինադադար են հայտարարել, որպեսզի արդյունավետորեն հակազդեն աֆղանցի զինվորականներին և նրանց աջակցող ԱՄՆ-ի ուժերին, գրում է The Wall Street Journal-ը` հղում կատարելով աղբյուրներին:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար:
Ժիրայր Սէֆիլյանի տեսակցությունների վրա քննիչի որոշմամբ արգելանք է դրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Զաքարյանը՝ նշելով, որ Սէֆիլյանի կինը ցանկացել է տեսակցել նրան, սակայն թույլ չեն տվել: Փաստաբանն ասաց նաև, որ դեռևս քննիչի որոշումը չի ստացել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման օրը դեռ չի համաձայնեցվել:
ԱՄՆ իշխանությունները ժամանակավորապես արգելել են ինքնաթիռներին թռչել Դալլասի վրայով հրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, հայտնում է BBC-ն:
Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել 2016թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Պորտուգալիայի հետ անցկացրած խաղի (0:2) և «Ռեալի» իր խաղընկեր պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Պաշտոնական բանակցություններ Թուրքիայի հետ Ռուսաստանին «Ինջիրլիք» բազային մատչում տրամադրելու շուրջ դեռ չկան, Մոսկվան կուսումնասիրի ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունը քաղաքական և ռազմական պլանում: