
Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի հետ սահմանին. NBC News

Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը, որը զրուցել է լուսանկարներն ոսումնասիրած ամերիկացի երեք պաշտոնյայի և մեկ նախկին պաշտոնյայի հետ։
Լուսանկարները ցույց են տալիս զորքերի տեղաշարժեր, ինչը չորս աղբյուրները համարում են վերահաս խոշոր ցամաքային գործողության նշաններ։
Իսրայելի անվտանգության կաբինետը վաղ առավոտյան հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը, որը ներառում է նաև պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։