Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը կհրապարկվի այս շաբաթ
ԱՄՆ իշխանությունները նախատեսում են այս շաբաթ հրապարակել Սիրիայում քիմիական զենքի մասին ապացույցներ պարունակող զեկույցը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
Երեքշաբթի կայացած ճեպազրույցում նա ասել է, որ «հետախուզության գնահատականները ներառող զեկույցը կհրապարակվի այս շաբաթ», հաղորդում է РИА Новости -ն:
Ամերիկյան CBS հեռուստաալիքը, վկայակոչելով նախագահի վարչակազմի իր աղբյուրներին, հաղորդել է, որ նախագահ Օբաման հանձնարարել է զեկույցը հրապարակել մինչեւ ցանկացած ռազմական ակցիայի ձեռնարկումը: