Հիմա չնստելն ամոթ է. պատվերը կար, ԱԱԾ տնօրենն է իմ դեմ կեղծ վկայություն տվել. Ռուբեն Վարդազարյան

«Դատարանի որոշումը սպասելի էր, քանի դեռ պատվերը կար, այսպես պիտի լիներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։

Նա նշեց, որ պատրաստվում են Վերաքննիչ դատարանում բողոքարկել դատարանի որոշումը, սակայն վստահ է, որ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոփոխ են թողենելու Առաջին ատյանի դատարանի վճիռը։ Ռուբեն Վարդազարյանն իր նկատմամբ իրականացվող իրավական գործընթացը քաղաքական հետապնդում որակեց։

«Իմ նկատմամբ գործընթացը սկսվեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին արված իմ մի հայտարարությունից, որով կոչ եմ արել գործընկերներին՝ ցույց տալ, որ իրենք վնգստացող դատավորներ չեն, իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալներ են և գործել բացառապես օրենքով։ Հայտնել եմ, որ օրենքով չգործելու դեպքում խիստ քննադատությունից բացի նաև իմ հակազդեցությանը կհանդիպեն, այսինքն ես ինքս՝ որպես ԲԴԽ նախագահ, հետամուտ կլինեմ, որպեսզի դատավորները պատասխանատվություն կրեն ապօրինի գործողությունների համար։ Այդ իմ հայտարարությունը խիստ չհավանեց գործող քաղաքական իշխանությունը, և դա որակեց որպես քաղաքական հետապնդում»,– ասաց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահը պատմեց, որ իր հայտարարությունից հետո շուրջ երեք ամիս իրեն իշխանությունները տարբեր խողովակներով փոխանցել են, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում իր հետ աշխատել։

«Իմ պատասխանը միակն էր՝ ինձ վարչապետը չի ընտրել, բարձրագույն դատական խորհուրդն է ընտրել, վարչապետն իրավասու չէ իմ հրաժարականը պահանջել»,– հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031