Բաժիններ՝

Լևոն Անանյանը վերընտրվեց

Հայաստանի գրողների միությունն այսօր գումարեց արտահերթ` թվով 16-րդ համագումարը, որի ընթացքում քվեարկությամբ գրողների միության նախագահ վերընտրվեց Լևոն Անանյանը: Ընտրության կարգի համաձայն, լինելով գործող նախագահ, Լևոն Անանյանը միակ թեկնածուն էր ՀԳՄ նախագահի, բայց բացառված չէր նոր թեկնածուների առաջադրումը: Այս մասին իր ելույթում խոսեց նաև հենց Լ. Անանյանը: Վերջինս խոստովանեց, որ շատ կցանկանար մրցակից ունենալ, սակայն, վերջինիս ցանկությունը մնաց անպատասխան. դահլիճը լուռ էր` միակ թեկնածու Լևոն Անանյանն էր, ով բաց միաձայն քվեարկության արդյունքում,  ընտրվեց ՀԳՄ նախագահ: Ի դեպ, նա արդեն Արցախի ու Սփյուռքի պատվիրակների կողմից 150 ձայն ստացել էր: Համագումարի ընթացքում հաստատվեց նաև միության կանոնադրությունը, համալրվեց վարչության կազմը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս