Հայկը պատրաստվում էր նշանվել ինձ հետ, ինչպե՞ս կարող էր նման քայլի գնալ. Մամուլ

«Հրապարակը» գրում է. «Մենք շարունակում ենք մեր հետաքննությունը Հայկ Հայրապետյանի ինքնասպանության առնչությամբ։ Հիշեցնենք, որ նա բնապահպանության նախարարության աշխատակից Էր, 22 տարեկան, մահը վրա էր հասել կառավարական 3-րդ շենքի 5-րդ հարկի պատուհանից վայր նետվելու հետեւանքով։ Առաջին լուրերի համաձայն՝ ինքնասպանության պատճառը դժբախտ սերն էր։ Նրա ֆեյսբուքյաև ընկերուհիներից շատերն են խոսել նրա մասին ու միայն լավը, բայց ո՞վ էր նրա սերը, որ պատված է խորհրդավորության շղարշով։ Պատասխանը չուշացավ։ Էլփոստիս գրառում ստացա. «Հարգելի լրագրող, ուզում եմ օգնած լինել (նկատի ուներ նախորդ հրապարակումներս), Հայկի սերը եղել է ֆրանսահայ Լիանան, նա շատ բան կարող է ասել։ Խնդրում եմ անունս չհրապարակել»։

Ասեմ, որ Հայկի ինքնասպանության կասկածի մասին հրապարակումներիցս հետո գրառումներ են լինում հոդվածիս տակ՝ հետեւյալ բովանդակությամբ. «Մարդը մեռել՝ թաղել են արդեն, ի՞նչ եք քրքրում, չե՞ք տեսնում Հայկի դեմքից, որ նա ծանր դեպրեսիա է տանում»։

Ինչևէ, գրեցի Լիանային ու խնդրեցի օգնել՝ հասկանալու իրողությունը։
–  Լիանա, դու հա՞յ ես։
Հարցիս պատասխանը մի քանի օր ուշացավ։ Այնուամենայնիվ, պատասխանեց.
–   Բարեւ, այո, ես Ֆրանսիայի հայ եմ։   Կներես, չէի տեսել  մեսիջդ:
–  Հայատառ  հասկանո՞ւմ ես, ուզում եմ՝ ինչպես քույրը քրոջ հետ, զրուցել։

–  Հասկանում եմ, բայց դժվար եմ կարողանում, ավելի լավ է լատիներեն տառերով գրես։
–  Լրագրող եմ, մի քանի հարց ունեմ։ Ի՞նչ կապ ունեիք Հայկի հետ, ինքնասպանությանը հավատո՞ւմ ես։
–   Ես միևչեւ հիմա չեմ հավատում ու չեմ հասկանում՝ ինչու է նման բան արել։ Ես իրա երկրպագուհիև եմ։ Մենք ուզում էինք նշանվել։ Մենք սիրում էինք իրար ու այնքան էինք սիրում իրար, չեմ կարող ասել։ Ինքն ասում էր, որ հրաշք եմ, եւ ուրախ է, որ ես իրա կողքին եմ։ Ինքն ինձ երկու օր առաջ ծանոթացրեց իրենց գյուղում իր ընտանիքի հետ։
–    Դու հիմա Երեւանո՞ւմ ես։ ճի՞շտ է, որ ասում են՝ ընկերուհին է եղել ինքնասպանության պատճառը, կներես կոշտ հարցի համար։
–   Ես հիմա Փարիզում եմ արդեն։ Հաստատ պատճառը ես չեմ եղել, քանի որ մենք իրար շատ էինք սիրում, ու մի օր առաջ խոստացել ա, որ իմ ձեռքն ուզի։ Ինքը գործում ինչ-որ մեկի հետ… գործնական հարցով… բայց էդ մենք հլը պարզ չգիտենք ու հլը կիմանանք՝ ում հետ ա վիճել։

–   Պատճառ կա՞ր ինքնասպանության, գուցե սպանությո՞ւն էր։ Դու Երեւանո՞ւմ էիր։
–   Ես չգիտեմ, շատ կուզենայի իմանալ, չի տեղավորվում իմ մեջ։ Ես իրա տանն էի մնում՝ ընկերուհուս ու իրա մոտ ընկերոջ հետ։ Առավոտ հելավ,  հաց դրեց, հագնվեց ու եկավ ինձ գրկեց: Ես իրան հարցրի՝ ե՞րն ես գալու, ասաց՝ պերերիվին:Ինքն ինձ ժամը 9-ն անց 47 զանգեց, հարցրեց՝ ամեն ինչ նորմա՞լ ա, տենց մի 6 րոպե խոսացինք: Ասաց, որ իրա մամայի հետ ա խոսել, ու որ պրոբլեմ չկա իրա հետ մեր միանալուն: Ու մի քանի քաղցր խոսքեր ասաց՝ պերերիվին կգամ: Ժամը 12-ին զանգեցի, ու համարը չէր պատասխանում՝ մեկ զբաղված էր, մեզ զանգ ա գնում՝ պատասխանող չկա, ու տենց սկսեցի պանիկայի մեջ ընկնել:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս