Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը
Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, այս մասին Aysor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- նշել են կոմիտեից։
Քննվող քրեական վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն հայտնում։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։
Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին։



