
Facebook-ը սահմանել է էլեկտրոնային վճարումների սեփական համակարգ

Facebook ընկերությունը գործարկել է Facebook Pay էլեկտրոնային վճարումների մի համակարգը, որը գործելու է համանուն սոցցանցում, նրա մեսենջերում, Instagram-ում եւ WhatsApp-ում: Այդ մասին, ասվում է ընկերության բլոգում:
Facebook Pay-ը կարելի է գործարկել հավելվածում կամ սոցցանցի կայքում կարգաբերման միջոցով: Ընկերությունը դրա հետ մեկտեղ հանձնարարում է ընտրել վճարման նախընտրելի մեթոդը հետագայում ամեն անգամ բոլոր ռեկվիզիտները կրկին չկիրարկելու համար:
Facebook-ում հիշեցրել են, որ օգտատերերը վճարումները 2007 թվականից կատարում են նրա հավելվածների միջոցով, իսկ 2015 թվականին նվիրատվությունների հանգանակության համակարգի գործարկմամբ այդ հարթակի միջոցով հավաքվել է ավելի քան 2 միլիարդ դոլար: Facebook Pay համակարգը դյուրացնում է վճարումները, դրանք դարձնում է ավելի հասանելի եւ երաշխավորում դրանց անվտանգությունն ու տեղեկատվության պաշտպանությունը, որը կապված է օգտատերերի բանկային քարտերի ու հաշիվների հետ, խոստացել են ընկերությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: