
Apple-ը iPhone 11-ի համար թողարկել է լիցքավորող պատյան՝ տեսախցիկը միացնող կոճակով

Ծանոթ դիզայն և բարձր գին։
Apple-ը թողարկել է Smart Battery պատյաններ iPhone 11, 11 Pro և 11 Pro Max տարբերակների համար: Նրանք աջակցում են անլար Qi լիցքավորմանը և երկարացնում են սմարթֆոնների մարտկոցի ժամկետը 50%-ով:
Նախորդ սերունդների նման նոր տարբերակը սիլիկոնից է: Այն տարբերվում է iPhone XS / XS Max / XR-ի համար նախատեսված տարբերակներից հատուկ կոճակով: Այն գտնվում է աջ կողմում և գործարկում է տեսախցիկի կիրառումը, նույնիսկ եթե էկրանն արգելափակված է:
Pro մոդելների համար նախատեսված Smart Battery Case-ն առկա է երեք գույներով՝ սև, սպիտակ և վարդագույն: iPhone 11-ի համար նախատեսված տարբերակը ստացել է ընդամենը երկու գույն՝ «փափուկ սպիտակ» և ստանդարտ սև:
Աքսեսուարը գնահատվել է մոտ 80 հազար դրամ՝ անկախ սմարթֆոնի գույնից և մոդելից: Կարող եք նախապես պատվիրել պաշտոնական կայքում, պատյանները կառաքվեն 2-3 շաբաթից:
Սիրարփի Աղաբաբյան