Microsoft-ին թույլ են տվել աշխատել Huawei-ի հետ
Այժմ չինացիներից ստացված տեխնիկան չեն կարողանա զրկել Windows-ից և օֆիսային ծրագրերից։
Microsoft-ը ստացել է իր օպերացիոն համակարգը չինական Huawei-ին վաճառելու արտոնագիր: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ իշխանությունների խոսնակը նշել է, որ այժմ Առևտրի դեպարտամենտում ստացվել է մոտ 300 դիմում՝ չինական հեռահաղորդակցական հսկայի հետ համագործակցելու թույլտվություն ստանալու համար: Դրանց քառորդ մասն արդեն հաստատված է:
Ամենից շատ Huawei-ն ակնկալում է Google-ի հետ աշխատելու թույլտվություն։ Դրանից հետո վաճառողը կկարողանա տեղադրել իր օպերացիոն համակարգն իր նոր սարքերի վրա՝ առանց որևէ խնդիրների: Սա ներառում է՝ ինչպես Google-ի կանոնավոր ծառայություններ, այնպես էլ՝ Android օպերացիոն համակարգը:
Նաև ԱՄՆ-ի արտադրողների համար արգելքների մասնակի թեթևացումը թույլ կտա Huawei-ին իր սարքերը թարմացնելու համար գնել մասեր արևմտյան ընկերություններից:
2019 թվականի մայիսին Huawei-ն ընդգրկվեց այն ցուցակում, որոնց համար ԱՄՆ իշխանությունները սահմանում էին առևտրի սահմանափակումները: Այսինքն՝ սմարթֆոնները, պլանշետները, նոութբուքերը Huawei-ից, ինչպես նաև Smart TV-ն չէին կարող օգտագործել Qualcomm-ից, Google ծրագրերից և Windows-ից։
Ավելի վաղ նշվում էր, որ բոլոր նոր Huawei սարքերը կշարունակեն գործարկել ծանոթ EMUI օպերացիոն համակարգով, որն Android-ի հարմարեցված բաց կոդով տարբերակն է: Նոր վարկածների միջև միակ հիմնարար տարբերությունն այն է, որ Google Mobile Services (GMS) պլատֆորմը, որը պատասխանատու է Google-ի ծառայություններում ծրագրերն ինտեգրելու համար, կփոխարինվի սեփական Huawei Mobile Services (HMS) համակարգով` նման և նույնիսկ լրացված մի շարք հնարավորություններով: Հավելվածներն այլևս չեն բեռնվի Google Play-ի միջոցով, այլ՝ Huawei App Gallery խանութի միջոցով, որը կարելի է գտնել Huawei-ի գործող մոդելներում:
Սիրարփի Աղաբաբյան