
Facebook-ի եւ Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են գրանցել դրանց աշխատանքում: Դա հետեւում է Downdetector ծառայության էջում նոյեմբերի 19-ին տարածված տվյալներից, ծառայություն, որը հետեւում է ինտերնետ-ռեսուրսների կայունությանը։
Անսարքություններ են նաեւ առաջացել Facebook-ի Messenger հավելվածի աշխատանքում: Խափանումներից, որոնք արձանագրվում են Երեւանի ժամանակով մոտավորապես 02:16-ից, մյուսներից ավելի հաճախ գանգատվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բրազիլիայի օգտատերերը:
Ինչպես նշվում է, անսարքությունների վերաբերյալ գանգատներ են ստացվում նորությունների ժապավենների արտապատկերման եւ օգտահաշիվներ մուտքի ժամանակ: Օգտատերերի շուրջ 16 տոկոսը հայտնել է սոցիալական ցանցերի լրիվ անջատման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: