Բաժիններ՝

Xiaomi Mi 10․ առաջին մանրամասներն ու առանձնահատկությունները

Սմարթֆոնը կստանա «ջրվեժ» էկրան, հզոր պրոցեսոր և 108 մեգապիքսելանոց տեսախցիկ: Չինական YouTube-ի TechConfigurations ալիքը հրապարակել է դեռևս չհայտարարված Xiaomi Mi 10 սմարթֆոնի նախնական անոնսը, որը տեսանյութում բացահայտում է մանրամասներ ապագա սարքի նախագծման և առանձնահատկությունների վերաբերյալ:

Ըստ ալիքի հեղինակների՝ սարքը կստանա մեծ «ջրվեժ» էկրան, որի կողային երեսները թեքված են գրեթե 90° անկյան տակ: Դրանից առաջ Xiaomi-ն դա փորձարկել էր Mi Mix Alpha-ի դիսփլեյում, բայց սմարթֆոնի դիսփլեյը գրեթե ամբողջությամբ ծածկում էր կորպուսը: Էկրանի լրացուցիչ տարածքը պետք է բերի նոր հնարավորություններ Mi Mi 10-ում:

Տեսանյութում կարող եք տեսնել առջևի ֆոտոխցիկի օգտագործումը: Առաջին անգամ Xiaomi-ն ցույց տվեց այս տեխնոլոգիայի աշխատանքը Mi 9-ում, բայց սմարթֆոնի այս տարբերակը չանցավ մասսայական արտադրության:

Սարքի բնութագրերի մասին հայտնի է, որ այն կստանա Snapdragon 865 պրոցեսոր, 6,7 դյույմանոց AMOLED էկրան` Quad HD լուծույթով, 12 ԳԲ օպերատիվ և 128/256 ԳԲ ներքին հիշողությամբ:

Սմարթֆոնը կլինի Xiaomi-ի երրորդ արտադրանքը, որում կհայտնվի 108 մեգապիքսելանոց տեսախցիկ: Հետևում կլինի ընդամենը երեք տեսախցիկ, մյուս երկուսը կստանան 16 պիքսել և 8 պիքսել բանաձև: Էկրանի տակ թաքնվելու է 25 մեգապիքսել սենսոր, իսկ մյուս մասում` մատնահետքերի սկաներ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս