Ըստ Դորտմունդի Բորուսիայի պաշտոնական կայքի , թուրք կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը. այն ավարտվում է 2016 թվականի հունիսին:
«Մանչեստեր Յունայթեդի» պաշտոնական կյաքը հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Անդեր Էրրերան ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն է:
Լա լիգայում, ի տարբերություն Չեմպիոնների լիգայի, ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Վերջինիս դեպքում կան չորս թիմեր, որոնք խաղում են կիսաեզրափակչում:
Էդեն Ազարը և Գարեթ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են փոխանակվել ակումբներով: Իսպանական հսկան արդեն հնչեցրել է հնարավոր փոփոխության մասին:
Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում քաթարական «Լեխվիայից» կրած 3:0 պարտությունից հետո 23-ամյա ֆուտբոլիստը ձախ ձեռքով հարվածել է մրցակից թիմի երկրպագուին:
Նոր մարզչի նշանակման հետ կապված տարբեր կարծիքներին ծանոթանալու համար մենք զրուցեցինք հավաքականի ֆան-ակումբների ներկայացուցիչների և մարզական լրագրողների հետ:
Հանգստյան օրերին Էվերթոնի դեմ խաղալիս «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին վնասվածք է ստացել, և շատ հավանական է, որ բաց թողնի մրցաշրջանի մնացած մասը: Խաղի ժամանակ Ռունիին 88-րդ րոպեին փոխարինել է Ռոբին Վան Պերսին:
Մեծ կորուստ կրեց հայրենական սպորտը: Ծանր հիվանդությունից հետո, երեկ ուշ երեկոյան իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ Վարդան Իշխանի Միլիտոսյանը:
«Կարծում եք՝ Անգլիայի պրեմիեր լիգայում կլինե՞ն մարզիչներ, ովքեր կասեն, որ «Չելսին» արժանի չէ չեմպիոնի կոչմանը: Բոլորն էլ ազատ են իրենց կարծիքն արտահայտել, բայց կարծում եմ, որ մարզիչների մեծամասնությունը կհամաձայնի, որ «Չելսին» այս տարի ուժեղագույնն էր»,- ասել է Մոուրինյոն:
Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Սոֆիայում անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու ոսկե մեդալ նվաճեց:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Սոֆիայում ապրիլի 24-26-ը անցկացվող «Դան Կոլով եւ Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 75 կգ քաշային կարգում, որում հանդես են եկել Հայաստանի 3 ներկայացուցիչներ:
Բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի, ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ես երախտապարտ եմ մեր շախմատիստներին, որ նրանք ոչ միայն 2015թ., այլ նաև դրանից շատ առաջ իրենց խաղով, գործունեությամբ ապացուցում են այդ ուղերձներից գոնե մեկի՝ վերծաննդի գաղափարը: Եվ եթե փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոն՝ նշանակում է, որ մեզ ոչնչացնողների ծրագրերը բացարձակապես չիրականացան. մենք կանք, վերապրել ենք և զարգանում ենք:
Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հրազդան հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ:
Բաց քվեարկության արդյունքում Ռուբեն Հայրապետյանը միաձայն վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում:
«Ամեն առավոտ, ուղիղ 40 տարի «Հրազդան» մարզադաշտն արթնացել ու իր օրը սկսել է անզուգական մարզիկի, հրաշալի ֆուտբոլիստի պարտադիր ներկայությամբ ու ղեկավարությամբ: Թերևս մարզադաշտի գույներն այսօր նրա կորստով խամրեին, եթե խորապես համոզված չլինեինք, որ մեր սիրելի Քեհեյանի հոգին բացակա չի գրանցի արդեն որպես պատվավոր ցմահ տնօրեն»:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ:
1946 թվականին հայրենադարձների առաջին քարավաններով Հունաստանի մայրաքաղաք Աթենքից գալով Հայաստան, Հարություն Քեհեյանն իրեն նվիրեց հայկական ֆուտբոլին՝ նրա տարեգրության մեջ թողնելով ֆուտբոլիստի և մարզչի բազմաթիվ աստեղային պահեր:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը Հարություն Քեհեյանին նշանակել էր կառույցի ցմահ տնօրեն:
Թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և արգենտինացի մի շարք հայտնի մարզիկներ մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: նրանք կոչ արել աշխարհին չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին:
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբեից» կրած պարտությունից հետո: «Տոբոլը», սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատել Վ. Մինասյանի հեռացումը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար», որը կազմակերպվում էր առաջին անգամ:
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:
Ապրիլի 9-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:
Ամերիկայի Առաջնության հերթական տուրում գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստ Ուեսլիին:
«Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում…»:
«Այդ մասին ինձ ասել է Սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը։ Առաջիկայում այդ հարցով վերջնական որոշում կկայացվի», – ասել է նա։