
Իկեր Կասիլյասը հաստատել է, որ չի լքելու «Ռեալ Մադրիդը»

«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հաստատել է, որ չի պատրաստվում լքել իր ներկայիս ակումբը:
ԶԼՄ-ի ներկայացուցիչներից մեկի հարցին Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ ես հրաժեշտ տալ «Սանտյագո Բերնաբեուին»»:
Իսպանիայում շատերը կարծում էին, որ մայիսի 23-ին «Խետաֆեի» դեմ կայանալիք հանդիպման ժամանակ Կասիլյասը հրաժեշտ կտա «սերուցքայինների» երկրպագուներին: Սակայն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է իսպանացի դարպասապահին և հաղորդել է նրան, որ «Ռեալը» մտադրություն չունի հրաժեշտ տալ նրան:
Իկեր Կասիլյասի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը