
«Բարսելոնայի» հետ մրցակցելը ռեալ չէ. Մասսիմիլիանո Ալլեգրի

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին կարծում է, որ «Բարսելոնան» անկրկնելի է, սակայն խաղի ժամանակ ամեն ինչ կարող է պատահել:
Չեմպիոնների լիգայի կիզաեզրափակիչ խաղի ժամանակ «Յուվենթուսը» ոչ-ոքի խաղաց «Ռեալ Մադրիդի» հետ (1:1), և երկու խաղերի համագումարում դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Բարսելոնայի» հետ:
«Մրցակցելը «Բարսայի» դեմ տվյալ պահին իրատեսական չէ, բայց ամեն ինչ կարող է պատահել: Մենք գնալու ենք Բեռլին, որպեսզի հաղթենք»,- ասել է Ալլեգրին:
Թուրինյան ակումբը վերջին 12 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ:
«Մենք արժանի էինք եզրափակիչ դուրս գալու, չէ՞ որ տղաները մինչև վերջին վայրկյանը չկորցրին հավատը»,- Մասսիմիլիանոյի խոսքերը հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՉԼ եզրափակիչը տեղի կունենա հունիսի 6-ին, Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը