Բաժիններ՝

Հայաստանը և Իրանը համագործակցության հուշագիր կստորագրեն լեռնագնացության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիայի նախագահ, կրկնակի Էվերեստի գագաթ բարձրացած Ռեզա Զարեի Տուդեշկին կիրակի քառօրյա այցով ժամանել է Հայաստան:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Հայաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Հավելենք, որ Ռեզա Զարեի Տուդեշկին Հայաստան է այցելել իր տիկնոջ հետ: Նա առաջին մուսուլման լեռնագնաց կինն է, ով բարձրացել է Էվերեստ:

Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի և սպորտային մագլցման ֆեդերացիան գործում է 1953 թվականից: Այսօր ֆեդերացիայի պաշտոնական անդամների թիվը կազմում է 300 հազար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս