«Ես հաճույքով ինքս կհեռանամ «Բարսելոնայից», նախքան ինձ կհեռացնեն». Դանի Ալվեշ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը մեղադրել է կատալոնական ակումբին` իր հանդեպ ոչ բավարար հարգանքի համար:
Երկուշաբթի Դանի Ալվեշը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ հաստատեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»: Նոր ակումբի հարցում բրազիլացին կկողմնորոշվի Չեմպիոնների լիգայի ավարտից հետո:
«Ես հրավիրել եմ մամուլի ասուլիս, քանի որ իմ մասին շատ «աղբ» է գրված, և ինձ չեն հարգում: Ցավոք սրտի, մարդիկ չափազանց հիմար են` սեփական կարծիք ունենալու համար: Ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանվեմ դրանից:
Ես հաճույքով ինքս կհեռանամ «Բարսելոնայից», նախքան ինձ կհեռացնեն, բայց ես չեմ հանդուրժի, որ ինձ մեղադրեն «չարչիության» մեջ, քանի որ ես միշտ ինձ նվիրել եմ ակումբին, այդ թվում՝ նաև այս մրցաշրջանում»,- Ալվեշի խոսքերը փոխանցում է Football Espana-ն:
Դանի Ալվեշը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2008 թվականից` դառնալով Իսպանիայի հնգակի և Չեմպիոնների լիգայի երկակի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը