Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է գնել Ռոբին վան Պերսիին

Մադրիդյան ակումբը ցանկանում է ավելացնել իր հզորությունը, ինչը պակասում էր «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչ խաղի ժամանակ: Եվ այդ պատճառով էլ «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պատրաստ է վաճառել հոլանդացի հարձակվողին, բայց ոչ պակաս, քան 16,5 միլլիոն եվրոյով:
Հավանաբար «Ռեալ Մադրիդը» չի գնի Խավիեր Հերնանդեսին, իսկ նրա տեղը պետք է զբաղեցնի Պերսին:
Հիշեցնենք, որ Պերսին մասնակցել է այս մրցաշրջանի 25 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս