
Յուրա Մովսիսյանը ցանկանում է վերադառնալ ընտանիքի մոտ

«Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցանկանում է վերադառնալ իր ընտանիքի մոտ, ովքեր ապրում են Կալիֆոռնիայում:
Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակկեյբը հաղորդել է, որ Յուրան ցանկանում է վերադառնալ MLS:
«Մովսիսյանի համար ամենակարևորն իր ընտանիքն է: Նա ունի կին և երկու երեխա, ովքեր ապրում են Կալիֆոռնիայում, այդ պատճառով էլ Յուրան ցանկանում է վերադառնալ MLS: Նա գնացել էր Եվրոպա` ընտանիքին ապահովելու համար: Մոտ ապագայում կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակկեյբը:
Մովսիսյանը Ռուսաստանի ներկայիս առաջնությունում «Սպարտակի» կազմում մասնակցել է 16 հանդիպման` խփելով երկու գոլ: Անցած շաբաթ պարզ դարձավ, որ Յուրան բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը` վնասվածքի պատճառով:
Մովսիսյանն արդեն խաղացել է ամերիկյան «Ռեալ Սոլտ-Լեյկ» ակումբում և հիմա էլ պատրաստ է ընդունել առաջարկներ ինչպես՝ վերջինիս, այնպես էլ՝ MLS-ի մյուս ակումբների կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը