Բուֆֆոն. «Բարսելոնային» հաղթելու շանսեր քիչ ունենք, բայց ամեն օր եզրափակչում չենք խաղում»
Իտալիայի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» փորձառու դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի խաղարկությանը «Ռեալի» հետ պատասխան կիսաեզրափակչից հետո (1:1) խոսել է խաղի մասին:
«Շատ ուրախ եմ իմ թիմի հաջողության համար: Առաջին հաղթանակից հետո մենք այստեղ եկանք՝ ոչ միայն պաշտպանվելու: Մենք գիտեինք, որ ծանր խաղ է լինելու: Բայց մենք նաև ակտիվություն էինք դրսևորել, ստեղծել պահեր: Մենք հասկանում ենք, որ առջևում կա ևս մեկ խաղ»:
Բուֆֆոնը խոսել է նաև «Բարսելոնայի» հետ եզրափակիչ դուրս գալու մասին:
«Ցավոք, «Բարսելոնան» իսկապես հրաշալի թիմ է, որը հրաշալի մարզավիճակում է գտնվում: «Բարսելոնային» հաղթելու շանսեր քիչ ունենք, սակայն մենք երազել ենք այս հանդիպման մասին, քանի որ եզրափակիչ ամեն անգամ չես հասնում: Այդ պատճառով մենք չպետք է զղջանք որևէ բանի համար և լավ տրամադրվենք առաջիկա խաղին»:
Սիրարփի Աղաբաբյան