Բաժիններ՝

Այս տարի ինձ չեն համարում «Ռոլան Գարոսի» ֆավորիտ. Ռաֆա Նադալ

Իսպանացի թենիսիստը պատմել է իր ներկայիս մարզավիճակի մասին:  «Առաջ, երբ ես գրեթե միշտ հաղթում էի հողածածկի վրա, ինձ չէր թվում, որ հենց այդպես էլ պետք է լինի: Դա միշտ ինչ-որ յուրահատուկ բան է եղել: Այնպես որ, ես հանգիստ եմ տանում այս տուրի փորձությունները, ինչպես նաև հասկանում եմ, որ լինում են թե՛ հաջող, թե՛ անհաջող շաբաթներ: Ես միշտ փորձում եմ գտնել ճիշտ ուղին: Վերջին 3 շաբաթների ընթացքում ես անցկացրել եմ 11 շատ լավ և 2 վատ խաղեր: Հաջորդ խաղի ընթացքում կաշխատեմ լավագույնս դրսևորվել:

Այս տարի շատերն ինձ չեն համարում ֆավորիտ: Ես իսկապես անկայուն եմ խաղացել: Բայց ես հիմա ոչ թե Փարիզում եմ, այլ Հռոմում, և «Ռոլան Գարոսի» մասին կմտածեմ ավելի ուշ»,- ասում է Նադալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս