Հայտնի ֆուտբոլիստների ամենատարածված մականունները. մաս 2
Շարունակում ենք ներկայացնել ֆուտբոլային հայտնի աստղերի տարածված և հետաքրքիր մականունները:
- Անտոնիա Կասանո՝ Պիտեր Պեն
Ճիշտ է, Կասանոն վաղուց արդեն երեխա չէ, և երկար տարիներ է՝ համարվում է ֆուտբոլի պատմության ամենաքննարկվող աստղերից մեկը, նա դեռ պահպանել է մանկական չարաճճիություններ անելու սովորությունը: Նա ասես Պիտեր Պենը լինի. տղա, ով երբեք էլ չի մեծանա:
- Ալեշանդրե Պատո՝ Բադիկ
Ալեշանդրեի ազգանունը՝ Պատո, պորտուգալերենից թարգմանվում է՝ բադիկ:
- Ջենարո Գատուզո՝ Քաջարի սիրտ
Գատուզոն ստացել է այս մականունն իր պայքարող բնավորության համար: Նա պատրաստ է մինչև վերջին վայրկյանը մնալ խաղադաշտում և ամեն գնով հասնել հաղթանակի:
- Անդրես Ինիեստա՝ Կասպեր
Անդրեսն այս մականունը ստացել է մուլտհերոսի հետ ունեցած զարմանալի նմանության համար:
- Ֆրանչեսկո Տոտտի՝ Հռոմի կայսր
Այս մականունն ուրիշ ոչ ոք չէր էլ կարող ստանալ: Տոտտին, երկար տարիներ է՝ իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի անփոխարինելի ավագն ու առաջատարն է: Երկրպագուները, որպես երախտիք, անվանում են նրան Հռոմի կայսր:
- Մեսսի՝ Մեսիա
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը թիմակիցների և երկրպագուների կողմից ստացել է այս մականունն իր ոչ երկրային տաղանդի համար: Շատերն ասում են, որ Մեսիին Աստծո կողմից ուղարկված մեսիա է:
- Խավիեր Էռնանդես՝ Ոլոռ
Խավիեր Էռնանդեսը ֆուտբոլային շրջանակներում հայտնի է՝ որպես Չիչարիտո: Այս անվամբ նրան կնքել է հայրը՝ ոլոռի նման կանաչ աչքեր ունենալու համար: Չիչարիտո՝ թարգմանաբար նշանակում է՝ փոքր ոլոռ:
- Յուրի Ժիրկով՝ Նիկուլին
Այս մականունը Ժիրկովը ստացել է հայտնի դերասանի հետ արտաքին նմանություններ ունենալու պատճառով:
- Ռայան Գիգզ՝ Ուելսի կախարդ
Ուելսի ազգային հավաքականի ամենափորձառու խաղացողը ստացել է այս մականունը, քանի որ, ըստ երկրպագուների՝ միայն կախարդը կարող է նման ֆուտբոլային երկարակեցություն ունենալ:
10.Արիեն Ռոբեն՝ Ապակե մարդ
Ռոբենի մականվան պատճառը նրա անընդհատ կրկնվող վնասվածքներն են: Իրավամբ, վնասվածքներն այս ֆուտբոլիստին հանգիստ չեն տալիս:
Սիրարփի Աղաբաբյան