Յուրաքանչյուրն էլ ցանկանում է խաղալ «Ռեալ Մադրիդում», «Բարսայում» և «Մանչեսթեր Յունայթեդում». Վալդես
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն իր կարծիքն է արտահայտել Դավիդ դե Խեայի` անգլիական ակումբը լքելու մասին:
««Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի հզորագույն 3 ակումբներն են: Յուրաքանչյուրն էլ կցանկանա այնտեղ խաղալ: Բայց Դավիդ դե Խեայի անունից ոչինչ չեմ կարող ասել: Պետք է նրան հարցնեք:
Ես երջանիկ եմ անգլիական այս ակումբում գտնվելու համար: Դեռ մեկ տարի կա պայմանագրիս ժամկետի լրանալուն, տեսնենք, թե ինչ է լինելու: Մարզչիս ու թիմակիցներիս հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ: Ամեն ինչ լավ է ընթանում:
«Արսենալի» դեմ խաղում Օլդ Թրաֆֆորդ դուրս գալը պարզապես հիասքանչ էր: Արդյունքն ինձ չի գոհացնում: Հակառակորդի բախտը բերեց, որ նման գոլ խփեցին: Բայց ես ուրախ եմ իմ առաջին խաղի կապակցությամբ»,- ասել է դարպասապահը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը