Արաս Օզբիլիսը վերադառնում է հավաքական
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Այսպիսով նա հավաքականի հետ կպատրաստվի Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հետ հանդիպմանը:
Սա շատ կարևոր և ուրախալի լուր է հավաքականի համար, քանի որ Օզբիլիսը մեր հավաքականի առաջատարներից է և կարող է շատ օգնել նրան՝ մրցակցի հետ խաղում հաղթանակի հասնելու հարցում: Բացի այդ, հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, չի կարող միանալ հավաքականին:
Հայաստան-Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 13-ին:
Սիրարփի Աղաբաբյան