
Պեդրոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»

Մամուլում, երկար ժամանակ է, լուրեր են տարածվում այն մասին, որ իսպանացի հարձակվող Պեդրոն ուզում է հեռանալ «Բարսելոնայից»՝ քիչ խաղաժամանակ ստանալու համար: Շատ են ակումբները, որ ցանկանում են իրենց կազմում տեսնել Պեդրոյին:
«Mirror»-ը տեղեկացնում է, որ Լոնդոնի «Արսենալը» մտադրություն ունի գնելու Պեդրոյին: 27-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար անգլիական ակումբն առաջարկել է 11 մլն ֆունտ ստեռլինգ:
Սիրարփի Աղաբաբյան