«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Լուի Վան Գալը նշել է, որ իրեն նոր եզրային պաշտպան է հարկավոր:
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ կիսապաշտպան Քրիստիան Տելյոն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ֆիորենտինայում»:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է նոր թիմ տեղափոխվելու, այնտեղ հարմարվելու և հանդերձարանում տիրող մթնոլորտի մասին:
«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկություն է հայտնել, որ թիմի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսն ընդգրկվի թիմի մարզչական շտաբում: Goal-ը հայտնում է, ոչ Պերեսը վստահ է, որ Կառլոսը շատ է օգնելու իրենց:
«Մադրիդի Ռեալի» ղեկավարությունն արգելել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին հաճախակի այցելել Մարոկկո, որտեղ ապրում է նրա բռնցքամարտիկ ընկերը:
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան չի կարծում, որ իր թիմն արդեն ապահովել է իր համար երկրի չեմպիոնի տիտղոսը: Միաժամանակ, իսպանացի մասնագետը գովեստի խոսքեր է հղել Դորտմունդի «Բորուսիայի» հասցեին:
«Լիվերպուլը» շարունակում է բանակցությունները «Շախտյորի» հետ` կիսապաշտպան Ալեքս Տեյշերայի տրանսֆերի վերաբերյալ:
Կիսապաշտպան Գարեթ Բեյլը սկսել է բանակցությունները «Ռեալի» հետ` նոր պայմանագրի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է France Football-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախորդ շաբաթ հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչների հետ:
«Մանչեսթեր Յունայթեդն» անվանել է ոչ հավաստի տեղեկությունն այն մասին, որ «կարմիր սատանաների» ղեկավարները նախորդ շաբաթ Փարիզում հանդիպել են «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ` նրա՝ Անգլիայում հնարավոր աշխատանքի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Մյունխենյան «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել գերմանական գրանդում մնալն այն դեպքում, երբ իր մոտ ցանկություն առաջանա փոխել թիմը:
Դորտմունդյան «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ որոշում է կայացրել մնալ ակումբում նախորդ մրցաշրջանի վերջում` թիմի ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո:
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը «De Telegraaf»-ի հետ զրույցում խոսել է «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ դառնալու և իր տրանսֆերի մանրամասների մասին:
Տեղի է ունեցել դատական նիստ «Բարսելոնայի» պաշտպան Խավիեր Մասկերանոյի գործով: Հիշեցնենք, որ Մասկերանոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: Դատարանը Մասկերանոյին դատապարտել է 815 հազար եվրոյի չափով տուգանքի և մեկ տարի ազատազրկման:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր կարիերայի մասին: «Ես միշտ ասել եմ, որ «Բարսելոնան» իմ տունն է, և, որ ես ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս:
«Deloitte» կազմակերպության կատարած հաշվարկի համաձայն՝ լոնդոնցիների օգուտն «Էմիրեյթս» մարզադաշտում կազմել է 101,84 միլիոն ֆունտ:
«The Telegraph»-ը հրապարակել է հետաքրքիր պատմություն, որտեղ նշվում է, որ «Adidas» ընկերությունը շփոթվել է և «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի նոր ձեռնոցներն ուղարկել է «Չելսիի» մարզաբազա:
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին կրկին դատական քաշքշուկների մեջ է: Մայիսի 31-ին կկայանա դատական նիստ՝ հարկերից խուսափելու գործով:
«Մեր գլխավոր մենեջերը ստիպված էր գործ ունենալ ռուսական մաֆիայի նման ինչ-որ բանի հետ, որպեսզի ավարտեր գործարքը: Ոչ ոք չէր ցանկանում զիջել, բանակցությունները շատ դժվար էին ընթանում»,- Deseret news-ին է ասել «Ռեալ Սոլթ-Լեյքի» սեփականատեր Դել Լոյ Հանսենը:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը և նրա հայրը նախորդ շաբաթ բանակցություններ են վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ:
Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է հեռանալ ներկայիս ակումբից և տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով օրերս դարձել է ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքի» ֆուտբոլիստ, մեկնաբանել է իր այն միտքը, որտեղ ասում էր, թե որքան լավ էր խաղում Մոսկվայում, այնքան իրեն ավելի վատ էին վերաբերվում:
Մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գտնում է, որ գերմանական գրանդը հարձակման գծի ֆուտբոլիստներով ուժեղանալու կարիք չունի:
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հաղորդել է, որ մադրիդյան «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Հունվարի 21-ին իր 27-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վերջին օրերին մամուլն ակտիվ քննարկում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի տեղափոխության լուրերը:
55-ամյա մասնագետը հրաժարվել է բոլոր բոնուսներից, որոնք պետք է ստանար 2015թ. Ամերիկայի Գավաթը հաղթելու համար:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է պատճառների մասին, որոնք ստիպել են իրեն վերադառնալ ԱՄՆ:
Ինչպես հաղորդում է Sportyou պորտալը, մադրիդյան «Ռեալի» մարզման ժամանակ հետաքրքիր էպիզոդ է տեղի ունեցել, որի մասնակիցները եղել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և ակումբի աստղային ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կիսվել է «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի առաջընթացի մասին իր կարծիքով: