
Եվրո-2016-ի առաջին գոլազուրկ ոչ ոքին

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին C խմբում ընդգրկված աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան և Լեհաստանի ազգային հավքականը: «Գերմանական մեքենան» չկարողացավ հաղթանակի հասնել. Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց 2016թ. Եվրոպայի առաջնության առաջին գոլազուրկ ոչ ոքին:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Գերմանիան 2:0 հաշվով հաղթել էր Ուկրաինային, իսկ Լեհաստանն ուժեղ էր գտնվել Հյուսիսային Իռլանդիայից: Խմբային փուլի վերջին տուրում հունիսի 21-ին տեղի կունենան Գերմանիա – Հյուսիսային Իռլանդիա և Լեհաստան – Ուկրաինա խաղեր:
Եվրո-2016, 2ռրդ տուր
Գերմանիա – Լեհաստան՝ 0:0
Պատրաստեց Անի Գաբուզյանը