Եվրո-2016. Ուկրաինայի 2-րդ պարտությունը
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Լիոնի «Ստանդ դե Լիոն» մարզադատշում ուժերը չափեցին Ուկրաինայի և Հյուսիսայի Իռլանդիայի հավաքականները: Իռլանդացիները խաղը հաղթանակով ավարտեցին (2:0):
C խմբում ընդգրկված հավաքականների միջև ընթացող հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չգրանցվեց:
Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին. ուկրաինացիների դարպասը գրավեց Գարեթ Մաքոլին: Խաղի ավարտից վայրկյաններ առաջ խաղի վերջակետը դրեց փոխարինման դուր եկած Նիլ Մքգրինը՝ հաշիվը դարձնելով 2:0:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Ուկրաինան 0:2 հաշվով պարտվել է գերմանացիներին, Հյուսիսային Իռլանդիան 0:1 հաշվով՝ Լեհաստանին:
Հունիսի 16-ին կայանալիք Գերմանիա – Լեհաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2016. C խումբ, 2-րդ տուր
Ուկրաինա – Հյուսիսային Իռլանդիա՝ 0:2
Գարեթ Մաքոլի, 49
Նիլ Մքգրին, 90+6
Պատրաստեց Անի Գաբուզյանը