Բաժիններ՝

Եվրո-2016. Բրիտանական հակամարտությունն ավարտվեց անգլիացիների հաղթանակով

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Լանսի «Բոլարտ-Դելելիս» մարզադաշտում կայացավ Անգլիայի և Ուելսի հավաքականների միջև հանդիպումը: Բրիտանական հակամարտությունն ավարտվեց անգլիացիների հաղթանակով՝ 2:1:
Հանդիպման 1-ին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում էին ուելսցիները: Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը մոտ 30 մետրից արդյունավետ իրացրեց տուգանային հարվածը:

Ընդմիջումից հետո փոխարինման դուրս եկած Ջեյմի Վարդին 56-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը: Հանդիպման վերջակետը դրվեց ավելացված երկրորդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Սթարիջը՝ հաղթանակ պարգեւելով Անգլիային:

Երկու տուրից հետո Անգլիան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ուելսն ու Սլովակիան ունեն 3-ական միավոր, Ռուսաստանը՝ 1 միավոր:

Հիշեցնենք, ոչ առաջին տուրում Անգլիայի հավաքականը 1:1 հաշվով էր խաղացել Ռուսաստանի հետ, Ուելսը 2:1 հաշվով հաղթել էր սլովակներին:

Եվրո-2016. B խումբ, 2-րդ տուր

Անգլիա – Ուելս՝ 2:1

Գարեթ Բեյլ, 42
Ջեյմի Վարդի, 56, Դանիել Սթարիջ, 90+2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս