Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ին և հունիսի 1-ին ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնության 38-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության է մատնել Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ին: «Վոլգա»-ի կազմում առաջին գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
Իտալիայի գավաթի նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանում ընդունել է «Միլանի» և «Յուվենթուսի» ֆուտբոլիստներին:
Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան՝ ԼFP-ը, հաջորդ մրցաշրջանի համար մտածել է նոր պատժամիջոցներ:
Մայիսի 21-ին կկայանա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը:
«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է բողոքարկել այն որոշումը, ըստ որի՝ երկրպագուներին արգելվելու է «Սևիլիայի» դեմ Գավաթի եզրափակչի խաղում Կատալոնիայի դրոշներով գալ մարզադաշտ:
«Ափսոսանքով հայտարարում եմ այս տարի Ռոլան Գարոսում ելույթ չունենալու որոշման մասին: Ես էական առաջընթացի հասել եմ, բայց մինչև հիմա 100 տոկոսով պատրաստ չեմ: Ինձ թվում է, որ Փարիզում հանդես գալը կարող է ոչ անհրաժեշտ ռիսկի վերածվել:
«Չելսին» տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել թոփ-հարձակվողի:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը կիսվել է Անգլիայի գավաթում «Կրիստալ Փելեսի» դեմ կայանալիք եզրափակիչ խաղի սպասումներով:
Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին:
Ինչպես հաղորդում է Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, եթե անգլիական ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինիոն:
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կրկին խոսել է կատալոնացիների և մադրիդցիների հակամարտության մասին:
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- նշել է Արթուր Աբրահամը:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից բաժանվելը չի մտնում ակումբի պլանների մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան «Չելսին» և «Արսենալը»:
Հոկեյի 2016թ. աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Ռուսաստանը հաղթեց Գերմանիային (4:1), Ֆինլանդիան ուժեղ էր Դանիայից (5:1), Չեխիան պարտվեց ԱՄՆ-ին (1:2 Բ), Կանադան ջախջախեց Շվեդիային (6:0):
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին քննարկում է կարիերան «Էսպանյոլում» շարունակելու տարբերակը։
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո խոսել է առաջնության լավագույն ֆուտբոլիստը դառնալու և իր թիմակիցների աջակցության մասին: Սուարեսը նշել է, որ շատ շնորհակալ է Նեյմարին վերջին փոխանցման համար:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը համաձայնել է երկարաձգել «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը:
Եզրափակչում անդալուզցիները 3:1 հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»: «Սևիլիան» դարձավ առաջին թիմը, որը հաղթեց մրցաշարը 3 անգամ անընդմեջ. 2013-14, 2014-15, 2015-16 մրցաշրջաններում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
«Դոկտոր Սյայի անմիջական նպատակն է՝ «Ասթոն Վիլլային» Պրեմիեր լիգա վերադարձնելը, իսկ հետո վեցյակում տեղ գրավելը, որպեսզի ակումբը նորից հանդես գա եվրագավաթներում: Նա պլանավորում է «Ասթոն Վիլլային» դարձնել ամենահայտնի թիմը Չինաստանում՝ երկրպագուների հսկայական բանակով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Լիվերպուլին» (3:1): Այսպիսով, 2-րդ անգամ անընդմեջ Իսպանիայից 5 թիմ կխաղա Չեմպիոնների լիգայում:
Միակ հաղթանակը Կլոպը տարել է 2014-15 Գերմանիայի Սուպերգավաթում («Բավարիային» – 2:0):
«Սևիլիան» կխաղա 2016-17 Չեմպիոնների լիգայում, «Լիվերպուլը» մնաց առանց եվրագավաթների Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Լիվերպուլին» (3:1):
Ջուզեպե Յակինին դարձավ իտալական «Ուդինեզե» ակումբի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Իտալացի մարզիչը «Ուդինեզե»-ի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել: Նրա օգնականները կդառնան Ջուզեպե Կարիլյոն և Ֆաբրիցիո Տաֆինին:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է բանակցություններն ակումբի հետ:
Մոտ երկու շաբաթից կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ընթացքում ամենաակտիվ քննարկվող տրանսֆերներից մեկը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանինն է: Գերմանական Bild-ն այս տրանսֆերի մասին գրել է, որ Հենրիխ Մխիթարյանն ու Դորտմունդի «Բորուսիան» շարունակում են ակտիվ բանակցել պայմանագրի երկարաձգման շուրջ:
«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 38-րդ տուրից տեղափոխված խաղում ընդունեց «Բորնմուտին» և առավելության հասավ 3:1 հաշվով, սակայն չկարողացավ իրեն տեղ ապահովել 2016-17թթ. Չեմպիոնների լիգայում: