
Եվրո-2016. Իսպանացիները հաղթեցին թուրքերին

2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում մրցեցին Իսպանիայի և Թուրքիայի հավաքականները: Նիցայի «Ստադ դե Նից» մարզադաշտում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան խոշոր հաշվով (3:0) հաղթեց Թուրքիայի հավաքականին:
Իսպանացինրեը առաջին խաղակեսում արդեն 2:0 հաշվով հաղթում էին թուրքերին: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի են ընկել Թուրինի «Յուվենթուսի» ռմբարկու Ալվարո Մորատան ու Վիգոյի «Սելտայի» հարձակվող Նոլիտոն: Երկրորդ խաղակեսում իր հաշվին դուբլ գրանցեց Ալվարո Մորատան:
Եվրո-2016, 2-րդ տուր
D խումբ
Իսպանիա – Թուրքիա՝ 3:0
Ալվարո Մորատա, 34, 48, Նոլիտո, 37
Պատրաստեց Անի Գաբուզյանը