Ուկրաինան դարձավ առաջինը թիմը Եվրո-2016-ում, որ կորցրեց փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը
Գերմանիա-Լեհաստան խաղում գրանցված ոչ-ոքի հաշիվը կործանեց Միխայիլ Ֆոմենկոյի թիմին:
Հինգշաբթի Ուկրաինայի հավաքականն անսպասելիորեն պարտվեց Հյուսիսային Իռլանդիային (0:2), իսկ Գերմանիա – Լեհաստան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Գերմանացիների և լեհերի հաշվին գրանցվեց 4-ական միավոր, և նրանք դարձան անհասանելի Ուկրաինայի համար (0 միավոր):
Վերջին տուրում Լեհաստանին հաղթելու և գերմանացիների կողմից Հյուսիսային Իռանդիայի պարտվելու դեպքում ուկրաինացիները միավորներով կհավասարվեն բրիտանացիներին: Այս դեպքում վճռորոշ դեր կխաղա առերես հանդիպման արդյունքը, բայց այստեղ առավելությունը կմնա Հյուսիսային Իռլանդիայի կողմը:
С խմբի 3-րդ տուրի Հյուսիսային Իռլանդիա – Գերմանիա և Ուկրաինա – Լեհաստան խաղերը տեղի կունենան հունիսի 21-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը